Friend LLC

Friend LLC 🚀 Welcome to FRIEND ! 🚀 Explore our world of innovation - where boundaries vanish, and possibilities flourish.
(1)

Join the future today! 💡

ՇՏԱՊ. Գաղտնալսումներ, հաշիվների կոտրում և հաղորդագրությունների արտահոսք․ ինչու է պետք փոխել հին բջջային համարը
22/05/2026

ՇՏԱՊ. Գաղտնալսումներ, հաշիվների կոտրում և հաղորդագրությունների արտահոսք․ ինչու է պետք փոխել հին բջջային համարը

Հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ, Friend ընկերության հիմնադիր-ղեկավար Արսեն Լեվոնյանը «Իրավունքի» հետ զրույցում բացառիկ մանրամասներ է ներկայացրել հ...

22/05/2026

🎬 Your talent can make you money.
Download the Revexor app and publish 5 creative videos up to 30 seconds long.
📌 Important:
The videos must be created by you —
not copied from the internet, but real original creative content.
🎤 Sing
🎨 Draw
😂 Create funny content
💡 Show your unique ideas
🎥 Or simply be creative
🏆 The Revexor team will choose the best creators and reward them with coins and cash prizes.
💰 You can withdraw your earnings at any time.
✨ Don’t just watch content.
Become the person people watch.
📲 Download now:
🍎 iOS - https://apps.apple.com/us/app/revexor/id6737804299
🤖 Android - https://play.google.com/store/apps/details?id=com.revexor.app

Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ և դպրոցական համայնք,☺🏆Սրտանց շնորհավորում ենք ձեզ Վերջին դասի կապակցությամբ։...
22/05/2026

Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ և դպրոցական համայնք,☺🏆
Սրտանց շնորհավորում ենք ձեզ Վերջին դասի կապակցությամբ։
Այս օրը պարզապես դպրոցական կյանքի ավարտ չէ․ այն նոր ճանապարհի, նոր նպատակների և մեծ երազանքների սկիզբն է։ Թող դպրոցում ձեռք բերած գիտելիքները, ընկերությունն ու հիշողությունները միշտ ուղեկցեն ձեզ կյանքի բոլոր փուլերում։

Մաղթում ենք շրջանավարտներին՝ վստահություն, հաջողություններ և մեծ հաղթանակներ, ուսուցիչներին՝ անսահման համբերություն ու գնահատված աշխատանք, իսկ դպրոցներին՝ նորանոր հաջողություններ և լուսավոր սերունդներ։

Թող յուրաքանչյուր ավարտ դառնա նոր սկզբի ամենագեղեցիկ քայլը։

Սիրով և հարգանքով՝
Friend LLC

🎬 Քո տաղանդը կարող է քեզ գումար բերել։Ներբեռնիր Revexor հավելվածը և հրապարակիր 5 ստեղծագործ տեսանյութ մինչև 30 վայրկյան ...
22/05/2026

🎬 Քո տաղանդը կարող է քեզ գումար բերել։
Ներբեռնիր Revexor հավելվածը և հրապարակիր 5 ստեղծագործ տեսանյութ մինչև 30 վայրկյան տևողությամբ։

📌 Կարևոր է՝
Տեսանյութերը պետք է լինեն հենց քո կողմից ստեղծված․
ոչ թե ինտերնետից վերցված, այլ իրական creative content։

🎤 Երգիր
🎨 Նկարիր
😂 Ստեղծիր զվարճալի content
💡 Ցույց տուր յուրահատուկ գաղափարներդ
🎥 Կամ պարզապես եղիր ստեղծագործ

🏆 Revexor-ի թիմը ընտրելու է լավագույն հեղինակներին և խրախուսելու coin-երով ու դրամական պարգևներով։

💰 Վաստակած գումարը կարող ես դուրս բերել ցանկացած ժամանակ։

✨ Մի՛ պարզապես դիտիր content.
Դարձիր այն մարդը, ում դիտում են։

📲 Ներբեռնում՝
🍎 iOS — App Store https://apps.apple.com/us/app/revexor/id6737804299
🤖 Android — Google Play
https://play.google.com/store/apps/details?id=com.revexor.app

Գնորդը ապրանքը ձեռք է բերել մեր օնլայն խանութից՝ ամբողջովին նոր և աշխատանքային վիճակում։Հետագայում ապրանքը վերադարձվել է...
16/05/2026

Գնորդը ապրանքը ձեռք է բերել մեր օնլայն խանութից՝ ամբողջովին նոր և աշխատանքային վիճակում։
Հետագայում ապրանքը վերադարձվել է որպես «խնդրով ապրանք»։

Վերադարձը ստանալուց հետո կատարված զննությամբ պարզվել է, որ մալուխները վնասված են՝ ակնհայտ սուր գործիքի միջոցով կտրված լինելու հետքերով։

Նշում ենք, որ ապրանքը մեր կողմից առաքվել է ամբողջական, չվնասված և լիարժեք աշխատանքային վիճակում։ Նման վնասվածք հնարավոր չէ, որ առկա լիներ առաքման պահին։

Այս հրապարակումը նպատակ ունի միայն լուսաբանել իրավիճակը և կանխել նման դեպքերի կրկնությունը։

📢 ԳԵՏԱԶԱՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ-ը հպարտությամբ հայտնում է, որ սկսել է համագործակցություն Friend ...
15/05/2026

📢 ԳԵՏԱԶԱՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ-ը հպարտությամբ հայտնում է, որ սկսել է համագործակցություն Friend LLC ընկերության հետ։

Friend LLC-ն ընտրվել է որպես վստահելի գործընկեր՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու և հմուտ մասնագետների թիմով, ինչպես նաև ժամանակակից տեխնիկական լուծումներով։

Համագործակցության շրջանակում կենտրոնը համալրվել է նոր և արդիական սարքավորումներով՝
• All-in-One համակարգիչներ
• Տպիչ սարքեր
• և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:

Այս համագործակցությունը ուղղված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը առողջապահական ոլորտում։

Վստահ ենք, որ այս գործընկերությունը կլինի շարունակական և արդյունավետ՝ ի նպաստ մեր բնակչության առողջապահական սպասարկման որակի բարձրացման։

«Եղեգնավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը սկսել է համագործակցել Friend LLC ընկերության հետ՝ ընտրելով մեզ որպես իրենց հաստատութ...
28/04/2026

«Եղեգնավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը սկսել է համագործակցել Friend LLC ընկերության հետ՝ ընտրելով մեզ որպես իրենց հաստատության ՏՏ սպասարկող գործընկեր։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է դպրոցի տեխնիկական միջավայրի զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Մեր փորձառու թիմը և հզոր տեխնիկական ռեսուրսները հնարավորություն են տալիս ապահովել արագ արձագանք, կայուն աշխատանք և ժամանակակից լուծումներ՝ համապատասխան կրթական հաստատությունների պահանջներին։ Արդյունքում՝ դպրոցի առօրյա գործունեությունը դառնում է ավելի կազմակերպված, անվտանգ և զգալիորեն հեշտացված։

Friend LLC-ն հանդես է գալիս որպես պրեմիում դասի ՏՏ սպասարկող ընկերություն՝ տրամադրելով բարձրորակ և վստահելի ծառայություններ։

Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար 🤝

Հարգելի՛ գործընկերներ և հաճախորդներ,Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վստահում են մեզ և օգտվում մեր ծառայ...
18/04/2026

Հարգելի՛ գործընկերներ և հաճախորդներ,
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վստահում են մեզ և օգտվում մեր ծառայություններից։

FRIEND ընկերությունը իր աշխատանքում առաջնորդվում է ազնվության և թափանցիկության սկզբունքներով։ Մեզ համար առավել կարևոր է մեր հեղինակությունը, և երբեք չենք վտանգի այն նույնիսկ փոքր հավելյալ շահույթի համար։

Մեր կողմից օգտագործվող բոլոր սարքերը և պահեստամասերը բարձրորակ և վստահելի բրենդներից են։ Թեև երբեմն դա կարող է ունենալ փոքր-ինչ ավելի բարձր արժեք, սակայն մենք առաջնահերթ համարում ենք որակը և բոլոր տեխնիկական պահանջների լիարժեք ապահովումը։

Մեր նպատակն է մատուցել բարձրակարգ ծառայություններ և ապահովել երկարաժամկետ վստահելի արդյունք յուրաքանչյուր հաճախորդի համար։

Եթե ունեք հարցեր կամ անհրաժեշտ է խորհրդատվություն՝ կապ հաստատեք մեզ հետ․
«FRIEND» — ձեր վստահելի գործընկերը, լավագույն ընկեր ՍՊԸ։

Շնորհակալ ենք, որ ընտրում եք մեզ։

Հայաստանում կիբերհանցագործության թիվը գնալով ավելանում է։ Թիրախում այս պահի դրությամբ բարձր տարիքի թոշակառու կանայք են, ...
16/04/2026

Հայաստանում կիբերհանցագործության թիվը գնալով ավելանում է։ Թիրախում այս պահի դրությամբ բարձր տարիքի թոշակառու կանայք են, ովքեր շատ քիչ մեդիագիտության գիտելիքներ ունեն։ Սխեման և մեթոդիկան գրեթե նույնն է։

Հանցագործների թիմը փնտրում է իր զոհին, կապ հաստատելով նրա հետ սկսում է խոսել տելեգրամի չաթով և նաև զանգի միջոցով՝ իհարկե ձայնը փոխած համակարգի կիրառմամբ։ Զոհին առաջարկում են 50 դոլար ներդնել և ստանալ մեծ գումար։ Այստեղ կիրառվում են շատ պրոֆեսիոնալ մանիպուլացիաներ։

Վերջապես զոհը մտածում է՝ 50 դոլարը մեծ գումար չէ, ինչ կլինի՝ կլինի։ Նրանք առաջարկում են տեղադրել նրա հեռախոսի մեջ իրենց «դրամապանակը»։ Սակայն հիշեցնենք, որ եթե որևէ հավելված ստեղծող ցանկանում է իր ծրագիրը տեղադրել App Store-ում կամ Google Play-ում, պարտադիր անցնում է նույնականացում։ Խաբեբաները, շրջանցելով այս գործընթացը, ստեղծում են APK կամ թեստային հավելվածներ և ուղարկում զոհին՝ տեղադրելու համար։

Եթե զոհը չի կարողանում ինքնուրույն տեղադրել, նրանք առաջարկում են ներբեռնել հեռահար կառավարման ծրագրեր, օրինակ՝ AnyDesk, և այդ կերպ մուտք են գործում հեռախոսի մեջ։ Այնուհետև իրենք են տեղադրում «դրամապանակը» և կատարում անհրաժեշտ գործողությունները։

Որոշ ժամանակ անց, երբ 50 դոլարը փոխանցված է լինում, մոտ մեկ ժամ հետո հավելվածում ցուցադրվում է իբր արդեն 1200 դոլար կամ որևէ այլ մեծ գումար։ Սա ոգևորում է զոհին։ Նրան ասում են՝ տես, արդեն այսքան գումար ունես, ավելացրու ներդրումը, որպեսզի ավելի շատ շահես։

Այնուհետև կրկին հեռահար ծրագրերի միջոցով մուտք են գործում զոհի բանկային քարտեր և ամբողջ գումարները փոխանցում են կրիպտոարժույթների կամ այլ եղանակներով՝ դժվար հետագծելի հաշվեհամարների։ Երբեմն նույնիսկ ստիպում են զոհին անձամբ գնալ բանկ և փոխանցումներ կատարել տարբեր հաշիվների։

Այսպես զոհը պահվում է փակ ցիկլի մեջ և աստիճանաբար կորցնում է իր ամբողջ դրամական միջոցները։ Նրա վրա աշխատող անձը տիրապետում է բարձր մակարդակի մանիպուլացիոն հմտությունների՝ այսպես ասած «ուղեղ լվանալու» մեթոդներով։ Զոհը կարող է վարկ վերցնել, գրավ դնել իր ունեցվածքը և անել ամեն ինչ՝ այդ գումարները փոխանցելու համար։

Նույնիսկ այն դեպքում, երբ կողքից փորձում են զգուշացնել, որ դա խաբեություն է, զոհը գտնվում է այնքան ուժեղ հոգեբանական ազդեցության տակ, որ չի վստահում իր հարազատներին կամ ծանոթներին, այլ շարունակում է վստահել խաբեբային։ Վերջինս ամեն անգամ ասում է՝ ուղարկիր ևս այսքան գումար, և կկարողանաս դուրս բերել ամբողջ շահույթը։ Այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև զոհը լիովին կորցնում է իր ֆինանսական միջոցները։

Լազերային տպիչները հուսալի և արագ սարքեր են, սակայն դրանց անխափան աշխատանքը կախված է ճիշտ օգտագործումից։ Շատ հաճախ խնդիր...
12/04/2026

Լազերային տպիչները հուսալի և արագ սարքեր են, սակայն դրանց անխափան աշխատանքը կախված է ճիշտ օգտագործումից։ Շատ հաճախ խնդիրները առաջանում են ոչ թե սարքի որակից, այլ սխալ թուղթ օգտագործելու կամ անուշադիր վերաբերմունքի պատճառով։

1. Մի օգտագործեք ճմրթված կամ ծալված թուղթ
Ճմրթված թուղթը կարող է հեշտությամբ խցանել տպիչի ներսը (paper jam) և վնասել շարժվող մասերը։ Միշտ օգտագործեք հարթ և չվնասված թուղթ։

2. Ստեպլերով կամ կեռիչով թուղթ մի դրեք
Թղթի վրա մնացած ստեպլերը կամ կեռերը կարող են լուրջ վնաս հասցնել տպիչի մեխանիզմներին՝ նույնիսկ կոտրել կարևոր մասեր։

3. Թղթերը պետք է լինեն մաքուր և առանձնացված
Մի դրեք իրար կպած կամ խոնավ թղթեր, քանի որ տպիչը կարող է միանգամից մի քանի թուղթ քաշել և առաջացնել խցանում։

4. Խուսափեք օտար նյութերից
Թղթերի մեջ չպետք է լինեն պլաստիկ, ցելոֆան կամ կպչուն նյութեր, քանի որ դրանք կարող են վնասել ջերմային բլոկը (fuser unit)։

5. Թղթի ճիշտ տեղադրում
Թղթերը պետք է ճիշտ դրված լինեն սկուտեղում՝ ըստ սահմանների։ Չափից շատ կամ սխալ դրված թուղթը առաջացնում է խցանումներ։

6. Պարբերաբար ստուգում
Պետք է ժամանակ առ ժամանակ ստուգել սկուտեղը և համոզվել, որ ներսում չկան օտար առարկաներ կամ վնասված թղթեր։

7. Քարթրիջի ճիշտ օգտագործում
Քարթրիջը հանելիս կամ տեղադրելիս պետք է պահել հորիզոնական դիրքով։ Չի թույլատրվում այն թափ տալ, քանի որ դա կարող է առաջացնել տոների անհավասար բաշխում, դեֆորմացիա և տպման որակի վատացում՝ գծերով և բծերով։

8. Խուսափեք գերտաքացումից
Տպիչը երկար ժամանակ անընդմեջ աշխատեցնելը կարող է առաջացնել գերտաքացում։ Լավ է փոքր ընդմիջումներ տալ։

9. Օգտագործեք որակյալ թուղթ և քարթրիջ
Անորակ նյութերը հաճախ առաջացնում են խցանումներ, տպման թույլ որակ և սարքի արագ մաշում։

10. Պարբերական մաքրում և սպասարկում
Տպիչի ներսը անհրաժեշտ է պարբերաբար մաքրել փոշուց և տոների մնացորդներից՝ օգտագործելով համապատասխան մաքրող միջոցներ կամ դիմելով մասնագետի օգնությանը։

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+37499374363

Alerts

Be the first to know and let us send you an email when Friend LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Friend LLC:

Share