GeekMan

GeekMan Ողջույն։ Բարի գալուստ GeekToons ալիքի էջ: Այստեղ միշտ հետաքրքիր նորություններ կան։

Ողջույն։ Բարի գալուստ GeekMan ալիքի էջ։ Եթե դուք էլ իմ պես հետաքրքրվում եք ժամանակակից տեխնոլոգիաներով, ապա հաճախ այցելեք իմ ալիք, քանի որ այնտեղ միշտ հետաքրքիր նորություններ կան։

Ահա, թե ինչ եմ պատկերացնում Սիլիկոնային հովիտ լսելուց, մի քիչ ուրիշ նկար էլ կարայի ցույց տայի, բայց պետք չի։ Ասածս ինչ ա...
07/08/2020

Ահա, թե ինչ եմ պատկերացնում Սիլիկոնային հովիտ լսելուց, մի քիչ ուրիշ նկար էլ կարայի ցույց տայի, բայց պետք չի։ Ասածս ինչ ա՝ էդ անտեր տեղը սիլիցիում քիմիական նյութի պատվին ա կոչվել։ ՍԻԼԻՑԻՈՒՄԻՑ (ոչ սիլիկոնից) ստեղծվել ու ստեղծվում են դիոդներ, տրանզիստորներ, որոնք մի ժամանակ կոնկրետ Ամերիակայի էդ տարածքում իրենց հերթին սկիզբ են դրել տեխնոլոգիական անլսելի զարգացման, նոր ընկերությունների ի հայտ գալուն, ինչը շարունակվում է մինչ օրս ուրիշ մասշտաբով։ Շատ էլ որ անգլերենում Silicon Valley ա կոչվում, պետք ա չէ՞ մի քիչ խորանալ թարգմանություն անելուց։ Իսկ հիմա բուն առաջարկը՝ եկեք այդ չքնաղ վայրը կոչենք Սիլիցիումային հովիտ, ինչպես որ մտածել են հեղինակները։

Էս էլ ֆացբուկի հետևորդների համար ստեղ պոստեմ: Ու էլի ասեմ` վայելեք:
07/08/2020

Էս էլ ֆացբուկի հետևորդների համար ստեղ պոստեմ: Ու էլի ասեմ` վայելեք:

video: G E V A V E T I S Y A N editing: GeekMan sample: Shoghaken Folk Ensemble follow G E V A V E T I S Y A N Facebook - https://www.facebook.com/iAmGv3n/ I...

14/07/2020

Asus ProArt StudioBook-ը գովազդել որպես խաղային․․․ չգիտեմ, չգիտեմ․․․մանավանդ երբ արտադրողը չի ալարել 2 անգամ նշել ա նոութբուքի օգտագործման հիմնական միջավայրը ու նշանակությունը, մեկ անգամ էլ պոտենցիալ օգտագործողի հմտությունները․․․ սենց գովազդներ մենակ իմ մոտ ա՞ բերում չեմ հասկանում։

emptiness - դատարկությունhttps://youtu.be/dPPMGdFG8a8Հոլովակը, որը կոչել եմ շատ կարճ ֆիլմ, ամբողջովին ստեղծված է stock տ...
06/07/2020

emptiness - դատարկություն

https://youtu.be/dPPMGdFG8a8

Հոլովակը, որը կոչել եմ շատ կարճ ֆիլմ, ամբողջովին ստեղծված է stock տեսանյութերից։

English text below Այս հոլովակն ամբողջությամբ ստեղծված է stock տեսանյութերից։ Անունը թարգմանաբար նշանակում է "Դատարկություն"։ Հուսով եմ կհավանեք առաջին նման ...

Երեկ Apple-ն Intel-ին ասեց bella ciao 🤪
23/06/2020

Երեկ Apple-ն Intel-ին ասեց bella ciao 🤪

13/06/2020

Հիշում ե՞ք մարտի 30-ին արտահոսքի մասին ինչ էի գրել 🤦🏻‍♂️

Էն վերևի աջում 3 տառերը, որոնցից արդեն պետք ա հեռու մնալ, մի կողմ, նորքևում «առանՁ» կարդալուց, պետք ա որ պարզ լինի. մի տ...
02/06/2020

Էն վերևի աջում 3 տառերը, որոնցից արդեն պետք ա հեռու մնալ, մի կողմ, նորքևում «առանՁ» կարդալուց, պետք ա որ պարզ լինի. մի տեղ ուզում են քցած ըլնեն:
Ընդհանրապես նկատել եմ` էս ԿՈՎԻԴԻ ու կարանտինի ժամանակ ակտիվացել են հատկապես ֆինանսական բուրգերը (ու չփորձեք համոզել, որ MLM, Onixum* ու նման այլ «միջազգային ընկերությունները» Մավրոդիի ժառանգությունը չեն պարզապես հասարակ մահկանացուներիս թիրախավորող ու ավելի պարզ-ժամանակակից սխեմաներով) մեկ էլ աղանդները: Մտահոգիչ ա չէ՞:

*անվան գրությանը վստահ չեմ, բայց արտասանությունը հաստատ սենց ա

Սաղ հեչ, գիտե՞ք էսօր ինչ օր ա: Իլոն Մասկի SpaceX պռոեկտը նոր փուլ ա մտնում: Հենց էսօր (ամերիկաների ժամով էսօր` մայիսի 30...
30/05/2020

Սաղ հեչ, գիտե՞ք էսօր ինչ օր ա: Իլոն Մասկի SpaceX պռոեկտը նոր փուլ ա մտնում: Հենց էսօր (ամերիկաների ժամով էսօր` մայիսի 30-ին) Մասկի ֆուտուրիստական տիեզերանավով մարդիկ են գնալու տիեզերք: Այ ներքևի 2 տղեքը:

Աղջիկս գյուղում հողագործության հիմունքներն ա սովորել: Ու քանի որ իմ աղջիկն ա, որոշել ա առաջինը հեռախոս աճացնի: Armphone-...
30/05/2020

Աղջիկս գյուղում հողագործության հիմունքներն ա սովորել: Ու քանի որ իմ աղջիկն ա, որոշել ա առաջինը հեռախոս աճացնի: Armphone-ի հաջորդ սերունդը աշնանը կհավաքենք 🤪

«Ձեռք են առնվու՞մ» 🧐 գուցե ավելի պարզ «ձեռնարկվու՞մ են», թե չէ մի տեսակ «ձեռ առնելու» նման ա հնչում: Էս ել քիչմ հայերենի...
26/05/2020

«Ձեռք են առնվու՞մ» 🧐 գուցե ավելի պարզ «ձեռնարկվու՞մ են», թե չէ մի տեսակ «ձեռ առնելու» նման ա հնչում: Էս ել քիչմ հայերենից: Պետք չի ավելորդ բարդացնել լեզուն, դրանից այն ավելի սիրուն չի դառնում:

Հ.Գ. Ու հա ես հիմա խոսակցական եմ գրում, այլապես միտքս կշարադրեի նման կերպ և այլ բառաոճով: 🤪

Չէ լուրջ: Փաստորեն մեր մոտ էլ կան «խելոքներ» որ բջջային ցանցի հերթական թարմացումը կապում են համարյա աշխարհի վերջի հետ 🤦‍...
26/05/2020

Չէ լուրջ: Փաստորեն մեր մոտ էլ կան «խելոքներ» որ բջջային ցանցի հերթական թարմացումը կապում են համարյա աշխարհի վերջի հետ 🤦‍♂️ ասա դուք գոնե գիտեք գիգաբիթանոց արագություն, Internet of things, Artificial intelligence ու ինչքան հետաքրքիր բաներ են սպասվում էդ անտեր 5-րդ սերնդի կապի ներդրումով: Ու ամենահետաքրքիրը գիտեք որն ա, որ ցանցի դեմ բողոքում են մարդիկ, որոնք օգտվում են սմարթֆոններից, որոնց մասին մինչ օրս էլի շատ զավեշտալի հեքիաթներ են հորինվում: Մի երկու պսևդոգիտական բան կարդաք, կարող ա ահագին խոսալու թեմա գտնեք:

Հ. Գ. 5G-ի դեմ արշավ փոքր խմբերով դեռ անցած տարի էին անում տարբեր երկրներում, ու ամեն երկրում դրա բերած «չարիքը» մի կերպ էր ներկայացվում. մի տեղ սատանայի համար պորտալ, մյուս տեղում աղունիկներին սպանող միջոց: Մնում ա պարզել ով ա էս թատրոնի հետևում կանգնած: Հավանաբար մեկն, ով ուզում ա ներկայում պատրաստի 5G սարքավորումներ ունեցողին վնասել, մինչև ինքը կկարողանա արտադրել «անվտանգ» անտենաներ:

Լոգիկա lvl. GOD!!! Իմ կողմից ավելացնեմ3. Հաջորդ շաբաթվանից տանը նույն սենյակում մեկից ավել մարդ լինելու դեպքում բոլորը պ...
24/05/2020

Լոգիկա lvl. GOD!!!

Իմ կողմից ավելացնեմ
3. Հաջորդ շաբաթվանից տանը նույն սենյակում մեկից ավել մարդ լինելու դեպքում բոլորը պետք է կրեն դիմակ, անկախ նրանից` մեկ ընտանիքի անդամներ են, թե` ոչ:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when GeekMan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GeekMan:

Share