10/08/2026
Արդյունավետ կառավարման հիմնաքարն է տվյալների ճշգրտությունը։ Մարդկանց հոսքի հաշվարկման խելացի համակարգը բիզնեսի ռազմավարական գործիք է, որն անմիջականորեն ազդում է խանութի, ռեստորանի կամ առևտրի կենտրոնի ֆինանսական ցուցանիշների վրա։
Ի՞նչ առավելություններ է տալիս համակարգը ղեկավարներին․
🎯Ճշգրիտ կոնվերսիա․ Իմացեք ոչ միայն այցելուների քանակը, այլև նրանց իրական գնողունակության տոկոսը՝ համադրելով ընդհանուր այցելուների քանակը և դրամարկղային վաճառքների տվյալները։
✨Աշխատուժի օպտիմալացում․ Բաշխեք աշխատակիցների հերթափոխերն ըստ պիկ ժամերի՝ բարձրացնելով սպասարկման որակը և խնայելով ռեսուրսները։
📈Թիրախային մարքեթինգ․ Գնահատեք գովազդային ակցիաների և զեղչերի իրական արդյունավետությունը՝ հիմնվելով իրական հոսքերի փոփոխության վրա։ Օրինակ՝ սահմանելով զեղչի ժամեր առանձնացված խմբի այցելուների համար հնարավոր է նաև կառավարել այցելուների հոսքը և նվազեցնել հերթերը։
🚀Տարածքի արդյունավետ պլանավորում․ Բացահայտեք խանութի կամ առևտրի կենտրոնի «տաք» և «սառը» գոտիները՝ ապրանքների տեղադրվածությունն ու վարձակալության պայմանները ճիշտ վերահսկելու համար։
Բարձրացրեք ձեր բիզնեսի եկամտաբերությունը՝ կառավարելով այն փաստացի տվյալների հիման վրա։
Կապ հաստատեք մեզ հետ այսօր ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար։
#հաճախորդներիքանակիհաշվիչ #մարդաչափիչսարք #մարդկանցհոսքիկառավարում #խելացիղեկավարում #մարքեթինգայինակցիա