11/07/2020
“ԼՍՈՖՏ” ՍՊԸ-ն ի դեմս տնօրեն՝ Լարիսա Լալայանի, խորին ցավակցություն է հայտնում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն՝ Կարեն Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: Անգնահատելի է Կարեն Վարդանյանի նշանակալի ներդրումը Հայաստանի Հանրապետության Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայունացման և զարգացման, ռազմավարական ծրագրերի մշակման և կյանքի կոչման գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կորցրեց իր ականավոր գործիչներից մեկին, ում գործունեությունը դեռ երկար տարիներ կմնա որպես Հայրենիքը սիրելու և բարգավաճմանը ծառայելու վառ օրինակ: