07/08/2020
Ահա, թե ինչ եմ պատկերացնում Սիլիկոնային հովիտ լսելուց, մի քիչ ուրիշ նկար էլ կարայի ցույց տայի, բայց պետք չի։ Ասածս ինչ ա՝ էդ անտեր տեղը սիլիցիում քիմիական նյութի պատվին ա կոչվել։ ՍԻԼԻՑԻՈՒՄԻՑ (ոչ սիլիկոնից) ստեղծվել ու ստեղծվում են դիոդներ, տրանզիստորներ, որոնք մի ժամանակ կոնկրետ Ամերիակայի էդ տարածքում իրենց հերթին սկիզբ են դրել տեխնոլոգիական անլսելի զարգացման, նոր ընկերությունների ի հայտ գալուն, ինչը շարունակվում է մինչ օրս ուրիշ մասշտաբով։ Շատ էլ որ անգլերենում Silicon Valley ա կոչվում, պետք ա չէ՞ մի քիչ խորանալ թարգմանություն անելուց։ Իսկ հիմա բուն առաջարկը՝ եկեք այդ չքնաղ վայրը կոչենք Սիլիցիումային հովիտ, ինչպես որ մտածել են հեղինակները։