14/06/2025
🎉 ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ – ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ
Ուրախությամբ հայտնում ենք, որ Codium ընկերությունը մեկնարկում է հերթական «Վեբ ծրագրավորման» դասընթացը Էջմիածնում։
🚀 Այս դասընթացը ոչ միայն հնարավորություն է ձեր առաջին քայլերն անել ծրագրավորման աշխարհում, այլև՝
✅ զարգացնել ալգորիթմական մտածողություն,
✅ խորացնել տրամաբանական ու տեխնոլոգիական հմտությունները,
✅ ձեռք բերել հիմք՝ ձեր ապագա մասնագիտական ճանապարհի համար։
📚 Դասընթացի թեմաները՝
• Համակարգչային ճարտարապետության հիմունքներ
• Ծրագրավորման հիմնավոր տեսություն
• Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
• JavaScript՝ խորացված մակարդակով
• Խնդիրների լուծման տրամաբանական և ստեղծագործական մոտեցումներ
👨🏫 Դասընթացավարները՝ ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են ոգեշնչող ձևով՝
🔹 խրախուսելով վերլուծական մտածողությունը
🔹 զարգացնելով ստեղծարարություն
🔹 պատրաստելով ձեզ ոչ միայն որպես ծրագրավորող, այլև որպես խնդիրներ լուծող և մտածող մարդ
📍 Վայրը՝ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան, ք. Էջմիածին, Սպանդարյան փող. 1բ շենք (ծննդատան դիմաց), լսարան 48
🔗 Գրանցման հղումը՝ մեկնաբանությունում
⏳ Շտապեք գրանցվել, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են, իսկ հետաքրքրությունը՝ մեծ։