01/08/2026
🤖 Մեքենայական ուսուցում (Machine Learning)՝ սկսնակից դեպի AI մասնագետ
Balaton AI կրթական կենտրոնը հայտարարում է Machine Learning դասընթացի նոր խմբի ընդունելություն։
Եթե ցանկանում եք ոչ միայն օգտագործել արհեստական բանականության գործիքները, այլ նաև հասկանալ, թե ինչպես են դրանք աշխատում, սովորել ստեղծել սեփական Machine Learning մոդելները և տվյալների օգնությամբ լուծել իրական խնդիրներ, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։
📚 Դասընթացի ընթացքում կսովորեք՝
🔹 Տվյալների հավաքագրում, նախապատրաստում և վերլուծություն (Data Analysis & Preprocessing)
🔹 Վերահսկվող (Supervised Learning) և չվերահսկվող (Unsupervised Learning) մեքենայական ուսուցման ալգորիթմներ
🔹 Feature Engineering և մոդելի արդյունավետության բարձրացման մեթոդներ
🔹 Մոդելների ուսուցում, գնահատում և օպտիմալացում
🔹 Scikit-learn, Keras, NumPy, Pandas, Matplotlib գրադարաններով աշխատանք
🔹 Նեյրոնային ցանցերի հիմունքներ և Deep Learning-ի ներածություն
🔹 Իրական նախագծերի իրականացում և մասնագիտական պորտֆոլիոյի ձևավորում
📌 Ընդունելության պայմաններ
Դասընթացը տարիքային սահմանափակում չունի, սակայն անհրաժեշտ են՝
✔ Մաթեմատիկայի բավարար գիտելիքներ
✔ Python ծրագրավորման լեզվի բազային գիտելիքներ
✔ Ալգորիթմների տեսության հիմնական գիտելիքներ
Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի միջոցով, որի նպատակն է գնահատել դիմորդի պատրաստվածության մակարդակը և համոզվել, որ նա կարող է արդյունավետ մասնակցել դասընթացին։
⏳ Դասընթացի ձևաչափը
📅 Տևողությունը՝ 4 ամիս
🕒 Շաբաթական՝ 3 անգամ, յուրաքանչյուր դասը՝ 2 ժամ
🚀 Դասերը սկսվելու են սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
🎯 Ո՞ւմ համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ Data Science, Artificial Intelligence և Machine Learning ոլորտներում, պատրաստվել համալսարանական կամ մասնագիտական նախագծերի, ինչպես նաև սկսել կարիերա AI ոլորտում։
💰 Ամսավճարը՝ 25.000 դրամ
⭐ Հնարավորություն լավագույն ուսանողների համար
Balaton AI-ի թիմը ունի համալրման կարիք և լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները ցանկության դեպքում հնարավորություն կունենան միանալու մեր թիմին և մասնակցելու իրական նախագծերի ստեղծմանը։
📍 Balaton AI կրթական կենտրոն
Գյումրի, Աբովյան փողոց, 218 շենք, 3-րդ հարկ (Ալեքսանդրովսկի)
📩 Տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
📞 093 889 525 կամ 093 882 594