18/04/2023
1․ 📣📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📣📣
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՊԱԳԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Դե, ինչ, սիրելի´ երիտասարդներ, սպասված լուր ունենք ծրագրավորման լեզուներ սովորելու համար․
երկու նոր դասընթացներ․
մեկը՝ ծրագրավորման փորձ ունեցողների,
մյուսը՝ սկսնակների համար, իսկ թե որ խմբում կլինեք, դա արդեն հարցազրույցից հետո կորոշվի։
Արդեն կարող եք դիմել.
Գյումրու «ՆԱՐԵԿ» Բարեգործական Հիմնադրամը մեկնարկում է ծրագրավորման ԱՆՎՃԱՐ դասընթացի նոր ընդունելություն։
Այն անձիք, ովքեր ունեն ծրագրավորման փորձ, ճիշտ ժամանակն է հիմա կատարել քայլեր՝ մտածելով հետագայի մասին ձեռք բերելով ապագայի մասնագիտություն` Mendix Low Code ծրագրավորման լեզվով։
Դասընթացի տեւողությունը երկու ամիս՝ ոչ աշխատանքային ժամերին, շաբաթական երկու օր՝ 8 ժամ տևողությամբ։
Դասավանդվող առարկան՝
✅Mendix Low Code
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը ։
https://forms.gle/qBGKtdV1sQUxi7JD7
2․ 📣📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📣📣
Խորացված անվճար դասընթաց, վեբ ծրագրավորման ուսուցում սկսնակների համար
✅HTML/CSS
✅Javascript
✅Database
✅React TypeScript
✅Mendix Low Code
✅English
Դասընթացի տևողությունը 8-9 ամիս է:
Առաջարկված դասընթացն ունի հետևյալ առավելությունները՝
Փորձնական դասի հնարավորություն,
Աշխատանքի անցնելու իրական աջակցություն,
Անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին
Փորձառու մասնագետներ,
Հարմարավետ և ժամանակակից լսարաններ
Դասընթացի ավարտին կտրվի համապատասխան վկայական։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը։ Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մայիսի 10-ը։ Մինչեւ մայիսի 15-ը մենք տեղյակ կպահենք, թե ովքեր կմասնակցեն հարցազրույցին։
https://forms.gle/qBGKtdV1sQUxi7JD7
Հարցերի դեպքում ՝
(055)777 015, (093) 403 423
[email protected]
ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/Nareg.Ngo :
Շտապե’ք, տեղերը սահմանափակ են