GSLine

GSLine Գերարագ Ինտերնետ և բարձրորակ հեռուստաալիքներ

Սիրելի՛ հաճախորդներ,Այսօր մենք պարզապես ուզում ենք ասել «Շնորհակալություն»:Շնորհակալություն, որ ընտրում եք GSLine-ը՝ որպ...
19/03/2026

Սիրելի՛ հաճախորդներ,

Այսօր մենք պարզապես ուզում ենք ասել «Շնորհակալություն»:

Շնորհակալություն, որ ընտրում եք GSLine-ը՝ որպես ձեր պատուհանը դեպի թվային աշխարհ։ Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ ձեր տան ջերմությունը, աշխատանքային կարևոր պահերը և ժամանցը։

Դուք եք այն ուժը, որը դրդում է մեզ ամեն օր կատարելագործել մեր կապի որակը, ընդլայնել հնարավորությունները և լինել ավելի արագ ու հասանելի։ Մենք հպարտ ենք, որ ամեն օր հազարավոր թելերով ու ալիքներով միացած ենք հենց ձեզ հետ։

Շնորհավորում ենք ձեզ Հաճախորդի օրվա կապակցությամբ: Մաղթում ենք անխափան կապ սիրելի մարդկանց հետ, բարձր արագություն և միայն դրական ալիքներ կյանքում։

Հիշեք, որ դուք մեզ համար ոչ միայն հաճախորդ եք, այլև մեր մեծ ու թվային ընտանիքի ամենակարևոր անդամը։

Միշտ ձեր կողքին և ձեզ հետ կապի մեջ՝
GSLine թիմ 💜💗

Սիրելի Աբովյանցիներ, հաճույքով տեղեկացնում ենք, որ այսուհետ GSLine ինտերնետը արդեն հասանելի է Կարմիր Բանակային թաղամասու...
18/03/2026

Սիրելի Աբովյանցիներ, հաճույքով տեղեկացնում ենք, որ այսուհետ GSLine ինտերնետը արդեն հասանելի է Կարմիր Բանակային թաղամասում 🎉
Միացեք և օգտվեք արագ, կայուն ու հուսալի ինտերնետ կապից։
Մենք արդեն ձեր կողքին ենք՝ ապահովելու լավագույն որակը
098 399 388

❗❗❗Հարգելի՛ բաժանորդներ, այս պահին ցանցում առկա է ընդհանուր բնույթի խնդիր, որը կապված է Վրաստանից Հայաստան եկող արտաքին ...
13/03/2026

❗❗❗
Հարգելի՛ բաժանորդներ, այս պահին ցանցում առկա է ընդհանուր բնույթի խնդիր, որը կապված է Վրաստանից Հայաստան եկող արտաքին կապուղու հետ, ինչի հետևանքով կարող են նկատվել կապի որակական թերացումներ։

Ցավոք, ներկա պահին կարգավորման հետ կապված ժամկետ նշել չենք կարող:

Շնորհակալ ենք ձեր համբերության և ըմբռնման համար։ Հայցում ենք Ձեր ներողամտութունը՝ պատճառված անհարմարության համար։

13/03/2026

❗❗❗❗❗❗
⚠️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ — Հեռախոսային խարդախությունների նոր ալիք

Վերջին օրերին նկատվում է հեռախոսային խարդախությունների ակտիվացում։ Խաբեբաները զանգահարում են տեղական կամ արտասահմանյան հեռախոսահամարներից, կամ ուղարկում են WhatsApp, Telegram և Viber հավելվածներով հաղորդագրություններ:

Ներկայանալով որպես բանկի, տելեկոմ օպերատորի, առաքման ծառայության կամ պետական մարմնի աշխատակից, նրանք նպատակ ունեն հասանելիություն ստանալ Ձեր անձնական տվյալներին և հեռախոսի հավելվածներին, որպեսզի Ձեր կամքից անկախ կորզեն ֆինանսական միջոցներ:

Օրինակ, նրանք ուղղորդում են

❗ փոխանցել կամ թելադրել SMS-ով ստացված ծառայության ակտիվացման կոդը

❗ սեղմել SMS-ով ստացված հղումը և լրացնել բանկային քարտի կամ անձնական տվյալները

❗տեղադրել հեռախոսում հատուկ ծրագիր` օրինակ 5G ծառայություն ակտիվացնելու համար կամ այլ ծառայությունից անվճար օգտվելու նկատակով

❗ Եթե հետևեք այդ հրահանգներին, խաբեբաները կարող են

•հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները,

•մուտք գործել ձեր բանկային հավելվածներ և կատարել ցանկացած գործողություններ,

•հաղորդագրություններ ուղարկել Ձեր մտերիմներին,

•հափշտակել Ձեր հաղորդագրությունները

•Ձեր փոխարեն կառավարել Ձեր հեռախոսը։

⛔ Այս ամենը կարող է տեղի ունենալ ակնթարթային

Ի՞նչ անել

✓Մի՛ պատասխանեք անծանոթ համարներից եկող զանգերին, հատկապես եթե զանգը արտերկրից է
✓Մի՛ սեղմեք անծանոթ SMS հաղորդագրությունների հղումների վրա
✓Անմիջապես անջատեք զանգը եթե Ձեզ խնդրում են տվյալներ տրամադրել, հղում բացել կամ որևէ գործողություն կատարել

Մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը կամ բանկային կոդերը հեռախոսի միջոցով!

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն

Հայաստանի համակարգչային պատահարների արձագանքման թիմ (AM-CERT)

🚀 ​«Download ենք անում գարնանային թարմություն, Upload՝ անսահման սեր ու ժպիտներ։ ❤️🌸​GSLine-ը շնորհավորում է բոլոր կանանց...
08/03/2026

🚀 ​«Download ենք անում գարնանային թարմություն, Upload՝ անսահման սեր ու ժպիտներ։ ❤️🌸
​GSLine-ը շնորհավորում է բոլոր կանանց ու աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ։
Մաղթում ենք, որ Ձեր կյանքում բոլոր իղձերը իրականանան High Speed ու առանց «լագերի», իսկ ձեր երջանկության «թողունակությունը» միշտ լինի MAX-ի վրա։ 🚀✨
​Դուք եք այս աշխարհի գլխավոր «ադմինիստրատորները», ովքեր ամեն ինչ կարգավորում են իրենց սիրով ու գեղեցկությամբ։
​Մնացեք միշտ գեղեցիկ, սիրված ու «անխափան» երջանիկ։ 🥂🌷»

👫Փնտրում ենք ակտիվ թիմակից, ով կմիանա մեր թիմին որպես բաժանորդների ներգրավման մասնագետ։❤️ Եթե սիրում ես շփվել մարդկանց հ...
20/02/2026

👫Փնտրում ենք ակտիվ թիմակից, ով կմիանա մեր թիմին որպես բաժանորդների ներգրավման մասնագետ։❤️
Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ և ուզում ես բարձր եկամուտ ունենալ՝ այս աշխատանքը քեզ համար է։
Քո հիմնական առաքելությունն է՝
Ներկայացնել մեր ինտերնետ փաթեթները,
բերել նոր բաժանորդներ,
կառուցել վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։
Վարձատրությունը՝ ֆիքսված + տոկոսներ յուրաքանչյուր նոր բաժանորդից

📢 GSLine-ում ԳՈՐԾ ԿԱ!​​Մենք ընդլայնում ենք մեր ցանցը և փնտրում ենք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ` օպտիկական ցանցի կառուցման հ...
20/02/2026

📢 GSLine-ում ԳՈՐԾ ԿԱ!
​​Մենք ընդլայնում ենք մեր ցանցը և փնտրում ենք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ` օպտիկական ցանցի կառուցման համար, այդ թվում նոր բաժանորդների միացում, օպտիկական զոդման աշխատանքեր և այլն։🛠️

​🔹 Ի՞նչ ենք առաջարկում.
✅ Բարձր և կայուն վարձատրություն
✅ Պրոֆեսիոնալ թիմ և հարգանք միմյանց նկատմամբ
✅ Ժամանակակից տեխնիկա և բազմաթիվ մարդկանց շնորհակալական խոսքեր))

​🔹 Ի՞նչ ենք ակնկալում.
✅ Բարձր պատասխանատվության զգացում
✅ Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

​🚀 Միացի՛ր մեզ հիմա:
​📞 Զանգահարիր 098-399-388 կամ
📩 Ուղարկիր ինքնակենսագրականը մեր էլ. փոստի հասցեին` [email protected] և մենք անպայման կզանգահարենք քեզ

06/02/2026

Հարգելի՛ բնակիչներ և բաժանորդներ,
Վերջին շրջանում արձանագրվել է արդեն երրորդ դեպքը, երբ մուտքերի վերևի հատվածներում տեղադրված մեր ընկերության ինտերնետային միացման տուփերը նպատակային կերպով գողացվում են։ Դեպքերի բնույթը և կրկնվող ձևը հիմք են տալիս ենթադրելու, որ խոսքը պատահական գողության մասին չէ, այլ ուղղված է կոնկրետ մեր ցանցին և մեր ընկերությանը վնաս հասցնելուն։
Այս գործողությունների հետևանքով հարյուրավոր բաժանորդներ միանգամից զրկվում են ինտերնետ կապից, խափանվում է մարդկանց աշխատանքը, ուսուցումը և առօրյա կապը։ Ամեն նման դեպք նշանակում է վթարային վերականգնման աշխատանքներ, լրացուցիչ ծախսեր և ժամանակի կորուստ բոլորի համար։
Մենք արդեն դիմել ենք իրավապահ մարմիններին։ Առկա են հեռվից տեսանելի տեսագրություններ, և գործը գտնվում է ընթացքի մեջ։
Խնդրում ենք բոլոր բնակիչներին՝
• լինել առավել զգոն մուտքերում և տանիքի հատվածներին հարող տարածքներում,
• ուշադրություն դարձնել անհայտ անձանց, ովքեր փորձում են բացել կամ ապամոնտաժել կապի սարքավորումները,
• կասկածելի գործողություն նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել մեզ կամ համապատասխան ծառայություններին,
• հնարավորության դեպքում նախազգուշացնել նաև հարևաններին։
Սա միայն սարքավորման գողություն չէ․ սա մի ամբողջ շենքի, երբեմն նույնիսկ մի քանի շենքերի կապի խափանում է, որը ուղղակիորեն ազդում է բոլորի վրա։
Մենք շարունակելու ենք ուժեղացնել պաշտպանական միջոցները և արագ վերականգնել վնասված գծերը, սակայն ձեր զգոն աջակցությունը այս պահին չափազանց կարևոր է։
Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար։
— GSLine թիմ

📣 Ուշադրություն Կոտայք գյուղի բնակիչներGSLine գերարագ և կայուն ինտերնետը արդեն հասանելի է Կոտայք գյուղում։Եթե հոգնել եք ...
23/01/2026

📣 Ուշադրություն Կոտայք գյուղի բնակիչներ
GSLine գերարագ և կայուն ինտերնետը արդեն հասանելի է Կոտայք գյուղում։
Եթե հոգնել եք դանդաղ ինտերնետից, անընդհատ կտրվող կապից ու նյարդերից, ժամանակն է անցնել վստահ լուծման։
GSLine-ը ապահովում է բարձր արագություն, կայուն կապ և հարմարավետ ինտերնետ՝
📌 աշխատանքի համար
📌 օնլայն դասերի
📌 ֆիլմեր, խաղեր ու սոցիալական ցանցեր՝ առանց ընդհատումների
Ժամանակակից ինտերնետը արդեն ձեր գյուղում է։
Միացեք GSLine-ին ու օգտագործեք ինտերնետ, որը աշխատում է ինչպես պետք է: 098 399 388

Սիրելի՛ Բաժանորդներ,Վերջին երկու օրերի ընթացքում մեր քաղաքներում արձանագրվել են դեպքեր, երբ շենքերի վրա կառուցված տանիքն...
10/01/2026

Սիրելի՛ Բաժանորդներ,
Վերջին երկու օրերի ընթացքում մեր քաղաքներում արձանագրվել են դեպքեր, երբ շենքերի վրա կառուցված տանիքներից պոկված սառույցները ընկնելով կտրել և վնասել են մեր մալուխները։ Արդյունքում մի շարք հասցեներում ժամանակավորապես դադարել է ինտերնետի աշխատանքը։
Այս դեպքերը հանգեցրել են միայն տեխնիկական վնասի, որը մեր ժրաջան թիմի քրտնաջան աշխատանքով և ձեր ներողամտությամբ դեռ կլինի վերականգնել, բարեբախտաբար չեն տուժել մարդիկ։ Սակայն կարևոր է հասկանալ, որ նման իրավիճակները կարող էին ունենալ շատ ավելի ծանր և անդառնալի հետևանքներ։

Խնդրում և հորդորում ենք բոլորին՝ այս մի քանի օրերին հնարավորինս հեռու քայլել շենքերի պատերից և տանիքների տակից, հատկապես այն վայրերում, որտեղ նկատվում են կախված կամ վտանգավոր սառույցներ և տանիքներ կառուցելիս հաշվի առնել այս ոչ պակաս կարևոր պահը։

Եկե՛ք միասին հոգ տանենք մեր քաղաքների և միմյանց անվտանգության մասին։

🎄✨ Սիրելի՛ GSLine-ի բաժանորդներ ✨🎄Ամանորը նոր սկիզբ է, նոր երազանքներ ու նոր հնարավորություններ։Թող գալիք տարին Ձեր տուն...
31/12/2025

🎄✨ Սիրելի՛ GSLine-ի բաժանորդներ ✨🎄
Ամանորը նոր սկիզբ է, նոր երազանքներ ու նոր հնարավորություններ։
Թող գալիք տարին Ձեր տուն բերի ժպիտներ, վստահություն, հաջողություններ և արագ իրականացվող նպատակներ։
Շնորհակալ ենք, որ ընտրել եք GSLine-ը և մեզ հետ եք Ձեր ամենօրյա կապի, աշխատանքի, ուսման ու հանգստի պահին։
Մենք շարունակելու ենք զարգանալ ու առաջ շարժվել, որպեսզի Ձեր օրերը լինեն ավելի հեշտ, ավելի հարմար և ավելի միացված աշխարհին 🌍⚡
🎆 Թող 2026-ը լինի նոր հաղթանակների, ուժեղ քայլերի ու լավ նորությունների տարի
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ 🎆
Սիրով՝
GSLine թիմ 💙

💛 Վճարեք GSLine կապի համար ցանկացած Telcell տերմինալից կամ 📲 Telcell հավելվածով՝ ընդամենը մի քանի հպումով։⚡ Արագ • Հեշտ ...
05/12/2025

💛 Վճարեք GSLine կապի համար ցանկացած Telcell տերմինալից կամ 📲 Telcell հավելվածով՝ ընդամենը մի քանի հպումով։

⚡ Արագ • Հեշտ • Առանց հերթերի
Պարզապես ընտրեք GSLine և կատարեք վճարում։

📶 GSLine — արագ, հուսալի և այժմ էլ ավելի հասանելի։

Address

Չարենցի
Nor Hachyn
2412

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37498399388

Alerts

Be the first to know and let us send you an email when GSLine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GSLine:

Share