16/01/2024
Ուրախ ենք տեղեկացնել, որ հունվարի 17-19-ը մենք մասնակցելու ենք Convergence India, որը Հնդկաստանի տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ամենամեծ միջոցառումն է: Այն մի հարկի տակ ներկայացնում է ավելի քան 1200 տեխնոլոգիական ընկերությունների աշխարհի 40 երկրից:
Ցուցահանդեսին ներկայացնելու ենք մեր պրոդուկտը՝ առաջադեմ Sceyt Chat API-ը, որը հաղորդակցության տեխնոլոգիաների մեջ խաղի նոր կանոններ է ներդնում՝ առաջարկելով նորարարական լուծումներ՝ օգտատերերի ներգրավվածությունը բարձրացնելու և փոխգործակցությունը պարզեցնելու համար:
Մեր մասնակցությանը, Հայաստանի այլ նորարար տեխնոլոգիական ընկերությունների հետ մեկտեղ, աջակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն-ը, որը նպատակ ունի երկրի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնել համաշխարհային հարթակներում:
Այսպիսով, նոր սպասումներով` դեպի Convergence India 2024։