03/05/2023
Շատերը կարծում են, թե իրենց բիզնեսը սոցիալական ցանցերում գրանցելն և ակտիվ հրապարկումներ անելը բավարար է բիզնեսի ճանաչելիության բարձրացման և վաճաքներ ունենալու համար:🚫
Ահա 6 մարքեթինգային ուղղություն, որոնք միասին աշխատելու դեպքում կարող եք ունենալ բարձր արդյունավետություն:
➯ Թվային մարքեթինգ
SMM-ը թվային մարքեթինգի մի ուղղությունն է, որը ապահովում է բիզնեսի ներկայացվածությունը սոցիալական ցանցերում, սակայն թվային հարթակներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել թվային մարքեթինգի այլ գործիքակազմ ևս, օրինակ՝ Email մարքեթինգ, Paid ads, SEO, Content Marketing, Video Marketing և այլն:
➯ Իրավիճակային մարքեթինգ
Իրավիճակային մարքեթինգն այն է, երբ ընկերություններն օգտագործում են հանրաճանաչ սոցիալական իրադարձություններ` իրենց ապրանքի կամ ծառայության վրա ուշադրություն հրավիրելու համար։
➯ Ինֆլյուենսեր մարքեթինգ
Ինֆլյուենսեր մարքեթինգը հնարավորություն է տալիս լսարանին ցույց տալ գովազդ հնարավորինս բնական եղանակով, լսարանի համար հեղինակություն համարվող մարդու միջոցով:
➯ Պարտիզանական մարքեթինգ
Քիչ ներդրումներով, հասնել մեծ ուշադրութուն: Սա է պարտիզանական մարքեթինգի նպատակը: Կարևոր է կրեատիվութունը, զարմացնելը:
➯ Իվենթ Մարքեթինգ
Նոր պրոդուկտի կամ ծառայության թողարկումը տոն դարձնելը, բիզնեսի շուրջ թիրախային լսարանի ստեղծումը, նրանց հաճախորդից կդարձնի Ձեր բիզեսի դեսպանները:
➯ Ավանդական մարքեթինգ
Այսօր նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց սկսել են թերագնահատել ավանդական մարքեթինգի դերը։ Հեռուստատեսային գովազդը կամ փողոցում բաներների տեղադրումը կարող է արդյունավետ լինել, չմոռանանք նաև, որ այսօր աշխարհում ամենարդյունավետ գովազդի տեսակը դեռ համարվում է հեռուստագովազդը: