01/02/2021
Լոգո ընտրելիս, ինչպես նաև պատրաստելիս շատ կարևոր է ընտրել ճիշտ գույներ։ ❕
Ճիշտ ներկապնակ ընտրելը հնարավորություն է տալիս ցուցադրել բրենդի անհատականությունը և ստեղծում է տեսաղական կապ բրենդի և հաճախորդների միջև։📌
Մտածում եք ի՞նչ գույներ ընտրել🤔 Գնացի՜նք 👇
🔴Կարմիր գույնը համարվում է կրքի, հուզմունքի, զայրույթի խորհրդանիշ։ Եթե դուք ցանկանում եք ստեղծել ազդեցիկ և "երիտասարդ" բրենդ, ապա այն հիանալի ընտրություն է։
⚪Սպիտակը ռեֆլեկտիվ գույն է, որը մարմնավորում է մաքրությունը, նրբությունը եւ արդյունավետությունը: Բրենդերը, որոնք փորձում են ցույց տալ իրենց բացառիկությունը և էսթետիկությունը, կարող են օգտագործել այս գույնը։
🟡Դեղին գույնը կենսուրախության և ջերմության խորհրդանիշ է։ Բրենդերը, որոնք ցանկանում են առաջացնել ապահովության և ընկերասիրության զգացում կարող են օգտագործել այս գույնը։
🟣Մանուշակագույնը ասոցացվում է ուժի, ստեղծագործականության և հարստության հետ։ Բրենդերը, որոնք փորձում են ստեղծել բարձր համբավ կարող են օգտագործել այս գույնը։
⚫Սև գույնը համարվում է պրոֆեսիոնալիզմի և լրջության գույնը։ Բրենդերը, որոնք ցանկանում են փոխանցել իրենց շքեղությունը և հեղինակությունը, կարող են օգտագործել այս գույնը։
Ո՞ր գույնն եք նախընտրում դուք, կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում։😀👇