ՄԵՐ ՄԱՍԻՆ
Երկու խոսքով մեր անցած ուղղու և նվաճումների մասին:
2010-2011
Թմի ձևավորում և թիրախի ընտրություն
Մեկ դիզայների և մեկ ծրագրավորողի միացումից ստեղծվեց Sargssyan Studio կազմակերպությունը, որը գործունեություն էր ծավալում 106.5 FM ռադիոկայանի տարածքում: Մեր սկզբնական կապիտալը ընկերների օգնությունն էր: Շատ էինք շփվում լրագրողների հետ և հենց դա տվեց միտքը կառուցել լրատվական կայքերի համար նախ
ատեսված պրոֆեսիոնալ, բազմաֆունկցիոնալ, արագագործ և ապահով պլատֆորմ:
ՄԱՐՏ 2011
Սեփական պլատֆորմի առաջին տարբերակը
Սեփական նախագծված առաջին պլատֆորմի վրա գործարկվեցին միանգամից 2 կայք՝ Lratvakan.am-ը և Times.am-ը: Պլատֆորմը աշխատում էր մեր կողմից վարձակալվող ամպային սերվերի վրա, որը կարգավորել էինք ինքներս: Կայքերը աշխատում էին անխափան և դարձան մեր այցեքարտը շուկայում:
ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012
"Լրատվական կայք" պրոդուկտի բուն վաճառքներ
Մենք ընտեցին նվազագույն շփման ուղին և սկսեցինք առաջարկել մեր ծառայությունները ինքնաշեն կայքեր ունեցող լրատվական գործակալություններին: Մենք պատրաստել էինք ծրագիր, որը հեշտությամբ տրանսֆորմացիաի էր ենթարկում ցանկացած CMS-ի տվյալների բազա և անցումը մեր համակարգ լինում էր առանց կորուստների: Գաղափարը աշխատեց:
ՀՈՒՆՎԱՐ 2013
15 լրատվական կայք և 10,000,000-րդ այցելու
Արդեն 2 տարուց ավել փորձ ունեցող փոքրիկ թիմը ամանօրյա տոներին ունեցավ ևս մեկ ուրախանալու առիթ: Մեր կողմից պատրաստված կայքերը համախառն ունեցան 10.000.000 այցելու և այդ բոլոր մարդիք 1-50 անգամ այցելել էին մեզ: Այդ ողջ հոսքը բարձր պատվով պահում էր մեր, արդեն 3 մեքենաներից բաղկացած սերվերային համակարգը:
ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013
Առցանց խանութների սեփական պլատֆորը արդեն գործում է
Մենք երբեք չենք շտապել օգնել վաճառել ինչ-որ բան համացանցում մեր հաճախորդներին, քանի որ մինչ 2013-ի ավարտը չունեինք մեծ հավատ հայաստանյան համացանցի այդ ճյուղի հանդեպ, բայց ժամանակը եկել էր և մենք արեցինք դա: Այժմ մեր e-commerce պլատֆորմը գործում է և մենք կարող ենք նույ՝ բարձր, որակով պատրաստել նաև առցանց խանութներ, վճարումներ ընդունող կայքեր և նույնիս բազմաֆունկցիոնալ համացանցային մոլեր:
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014
Վերանվանում. այժմ մենք RED MEDIA ենք
2014-ի աշնանը մենք հասկացանք, որ եկել է անվանափոխության ժամանակը, քանի որ մենք այժմ ավելին ենք, քան մեկ մարդու ազգանուն կրող զուտ վեբ դիզայնով զբաղվող թիմ: Մեր ծառայությունները ծածկում են ողջ մեդիա կոչվող շուկայի ծառայությունների ցանկը: