DigiFence

DigiFence Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from DigiFence, Information Technology Company, 11 , Sayat Nova Street, Yerevan.

Special Services
�Gap Analysis and Consulting
�Frameworks Implementation
�Vulnerability Assessment
�Web Application Security

IT Services
�Network Design and Deployment
�System and Server Administration
�Database and Datastore Administration

🎊Շնորհավորում ենք Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Թող յուրաքանչյուր երեխայի կյանքը լ...
01/06/2026

🎊Շնորհավորում ենք Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Թող յուրաքանչյուր երեխայի կյանքը լինի լի ջերմությամբ, սիրով, խաղաղությամբ և անսահման ժպիտներով։🌸

🚨 Կիբեռանվտանգության 2026-ի ամենավտանգավոր թրենդը՝ AI-ով ֆիշինգ:Եթե առաջ ֆիշինգ նամակները հեշտ էր ճանաչել սխալ անգլերենո...
12/05/2026

🚨 Կիբեռանվտանգության 2026-ի ամենավտանգավոր թրենդը՝ AI-ով ֆիշինգ:
Եթե առաջ ֆիշինգ նամակները հեշտ էր ճանաչել սխալ անգլերենով ու տարօրինակ ձևակերպումներով, հիմա իրավիճակը փոխվել է։

2026-ին կիբեռհարձակումների մեծ մասը արդեն իրականացվում է AI-ի օգնությամբ․
▪️ ավելի իրական նամակներ
▪️ ձայնային deepfake զանգեր
▪️ անհատականացված scam հաղորդագրություններ
▪️ fake CV-ներ ու job offer-ներ
▪️ AI-ով ստեղծված login էջեր
Մասնագետները նշում են, որ AI-assisted attacks-ը դարձել է տարվա ամենաարագ աճող սպառնալիքներից մեկը։

Ավելին՝ որոշ AI գործիքներ արդեն կարողանում են ինքնուրույն գտնել խոցելիություններ ու ավտոմատացնել հարձակման ամբողջ շղթան։
Ինչ անել հիմա 👇
✅ Մի բացեք կասկածելի հղումներ— եթե նույնիսկ “իրական” են թվում
✅ Մի վստահեք միայն logo-ին կամ email design-ին
✅ Օգտագործեք MFA / 2FA
✅ Ստուգեք ուղարկողի domain-ը
✅ Թարմացրեք բոլոր համակարգերը ժամանակին
2026-ի կիբեռպատերազմը արդեն ոչ թե “հաքեր vs մարդ” է, այլ՝
⚠️ AI vs AI։

Շնորհավորում ենք աշխատավորների օրը․ Թող Ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ հաջողությունները՝ շարունակական։🎉
01/05/2026

Շնորհավորում ենք աշխատավորների օրը․ Թող Ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ հաջողությունները՝ շարունակական։🎉

Դու արդեն hack եղե՞լ ես ❓Եթե դու երբևէ login ես արել public Wi-Fi-ով… կամ միացրել ես “free Wi-Fi” սրճարանում, օդանավակայ...
09/04/2026

Դու արդեն hack եղե՞լ ես ❓

Եթե դու երբևէ login ես արել public Wi-Fi-ով… կամ միացրել ես “free Wi-Fi” սրճարանում, օդանավակայանում, հյուրանոցում…

👉 մեծ հավանականությամբ՝ դու արդեն ռիսկի մեջ ես։

Խնդիրը այն չէ, որ “ինչ-որ մեկը հատուկ քեզ է թիրախավորում”, խնդիրը այն է, որ շատ հաճախ տվյալները գողանում են ամենապարզ ճանապարհով ,քանի որ դու չես պաշտպանվում։

Մի պահ պատկերացրու 👇
📩 քո email-ը
💳 քո բանկային տվյալները
📱 քո սոցիալական էջերը

…ամեն ինչ կարող է հասանելի դառնալ ընդամենը մեկ անզգույշ քայլից։

❗️Կիբեռանվտանգությունը սկսվում է ոչ թե IT բաժնից, այլ քեզանից։

👉 Ուզու՞մ ես ստուգենք՝ որքան պաշտպանված ես իրականում։

Գրիր “CHECK” բառը մեկնաբանություն բաժնում և մենք կօգնենք հասկանալ քո ռիսկերի մակարդակը։

Ապրիլի 7-ը՝ Մայրության և Գեղեցկության տոն 🌸Այսօր առանձնահատուկ օր է՝ նվիրված այն կանանց, ովքեր իրենց հոգատարությամբ, ուժ...
07/04/2026

Ապրիլի 7-ը՝ Մայրության և Գեղեցկության տոն 🌸

Այսօր առանձնահատուկ օր է՝ նվիրված այն կանանց, ովքեր իրենց հոգատարությամբ, ուժով և սիրով լցնում են մեր կյանքը։
Շնորհավորում ենք բոլոր մայրերին և կանանց՝ մաղթելով անսահման երջանկություն, առողջություն և ներդաշնակություն։

Թող ձեր ժպիտը միշտ լուսավորի ձեր շուրջը, իսկ ձեր սերը՝ ջերմացնի բոլորիս ❤️

Շնորհավոր Ապրիլի 7 🌷

👉 29 միլիոն գաղտնի տվյալների արտահոսք. խնդիրը միայն հաքերները չեն:2025 թվականին GitHub հարթակում հայտնաբերվել է ավելի քա...
23/03/2026

👉 29 միլիոն գաղտնի տվյալների արտահոսք. խնդիրը միայն հաքերները չեն:

2025 թվականին GitHub հարթակում հայտնաբերվել է ավելի քան 29 միլիոն գաղտնի տվյալների արտահոսք։

Խոսքը վերաբերում է՝
գաղտնաբառերին, մուտքի կոդերին, տարբեր համակարգերի հասանելիության տվյալներին։
Այսինքն՝ այն ամենին, ինչով հնարավոր է բացել ամբողջ համակարգը։

💡 Ամենակարևոր փաստը՝
👉 Այս արտահոսքերի մեծ մասը չի եղել հարձակումների հետևանք
👉 Դրանք առաջացել են հենց աշխատակիցների անուշադրության պատճառով

Մեկ սխալ տեղադրված ֆայլ
Մեկ բաց հասանելիությամբ պահոց
Մեկ անուշադիր գործողություն
…և համակարգը դառնում է խոցելի։

🤖 Նոր ռիսկ՝ արհեստական բանականությունը

Այսօր շատ մասնագետներ ակտիվ օգտագործում են արհեստական բանականության գործիքներ՝ աշխատանքը արագացնելու համար։

Սակայն՝
հաճախ կոդը կամ տվյալները փոխանցվում են այդ գործիքներին առանց սահմանափակումների երբեմն զգայուն տեղեկատվությունը ներառվում է հարցումների մեջ ստացված արդյունքները կիրառվում են առանց լրացուցիչ ստուգման:

👉 Արդյունքում՝

արտահոսքի ռիսկը մեծանում է ոչ միայն ներսից, այլ նաև օգտագործվող գործիքների միջոցով

⚠️ Ինչու է սա կարևոր բիզնեսի համար

Նման դեպքերը կարող են բերել՝
տվյալների կորստի
ֆինանսական վնասների
հաճախորդների վստահության նվազման

Եվ ամենակարևորը՝
👉 դա կարող է տեղի ունենալ առանց որևէ հարձակման

🛡️ Ինչ պետք է անել
✔️ Սահմանել հստակ կանոններ՝ արհեստական բանականության գործիքների օգտագործման համար
✔️ Չփոխանցել զգայուն տվյալներ արտաքին հարթակներին
✔️ Սահմանափակել հասանելիությունները՝ ըստ անհրաժեշտության
✔️ Կրթել աշխատակիցներին տեղեկատվական անվտանգության թեմայով

Այսօր ռիսկերը գալիս են ոչ միայն դրսից, այլ նաև ներսից և օգտագործվող տեխնոլոգիաներից։

👉 Տեղեկատվական անվտանգությունը միայն պաշտպանություն չէ այն նաև պատասխանատու օգտագործում է:

#Կիբեռանվտանգություն #ՏեղեկատվականԱնվտանգություն #ԱրհեստականԲանականություն #ՌիսկերիԿառավարում

Շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ 🌷Ձեր ուժը, խելքը և նվիրվածությունը մեծ դեր ունեն մեր հասարակությա...
08/03/2026

Շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ 🌷

Ձեր ուժը, խելքը և նվիրվածությունը մեծ դեր ունեն մեր հասարակության զարգացման մեջ:

Մաղթում ենք հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անսահման էներգիա Ձեր բոլոր նախաձեռնություններում։

Շնորհավոր Կանանց միջազգային օր։ 💐

🚨 Կիբեռանվտանգությունը այլևս IT հարց չէ․ դա բիզնես ռիսկ էՇատ ընկերություններ դեռ մտածում են, որ կիբեռանվտանգությունը տեխ...
27/02/2026

🚨 Կիբեռանվտանգությունը այլևս IT հարց չէ․ դա բիզնես ռիսկ է

Շատ ընկերություններ դեռ մտածում են, որ կիբեռանվտանգությունը տեխնիկական բաժնի խնդիրն է։
Բայց իրականում դա ֆինանսական, իրավական և ռեպուտացիոն ռիսկի կառավարում է։

Ըստ IBM-ի տարեկան Cost of a Data Breach զեկույցների՝ տվյալների արտահոսքի միջին արժեքը միլիոնավոր դոլարներ է։
Բայց իրական կորուստը միայն գումարը չէ։

Ի՞նչ է իրականում կորցնում բիզնեսը կիբեռմիջադեպից հետո
❌ Հաճախորդների վստահություն
❌ Գործընկերների վստահություն
❌ Բրենդի հեղինակություն
❌ Շուկայում դիրքավորում
❌ Տնօրինության հեղինակություն
❌ Աշխատակիցների մոտիվացիա և ներքին կայունություն
Շատ հաճախ ֆինանսական վնասը վերականգնվում է։
Վստահությունը՝ ոչ։

Կիբեռմիջադեպից հետո սկսվում է.
Իրավական գործընթացներ
Տուգանքներ և կարգավորող մարմինների ստուգումներ
PR ճգնաժամ
Ներքին մեղավորների որոնում
Թիմի լարվածություն
Եվ ամենավտանգավորը՝ հարձակումից հետո արդեն ուշ է խոսել կանխարգելման մասին։

🎯 Խելացի ընկերությունները փոխել են մոտեցումը
Այսօր առաջատար կազմակերպությունները՝
✔ Կիբեռանվտանգությունը դիտարկում են որպես ռազմավարական ուղղություն
✔ Այն դնում են տնօրենների խորհրդի օրակարգում
✔ Ռիսկերի գնահատումը ներառում են բիզնես պլանավորման մեջ
✔ Պարբերաբար իրականացնում են տեխնիկական և կազմակերպչական անվտանգության աուդիտ
✔ Կառուցում են Incident Response պլան
✔ Վարժանքներ են անցկացնում աշխատակիցների համար (ֆիշինգի սիմուլյացիաներ, awareness ծրագրեր)
Որովհետև իրականությունն այս է․
Տեխնոլոգիաները զարգանում են,հարձակման մեթոդները կատարելագործվում են, իսկ մարդկային սխալը մնում է հիմնական խոցելիությունը։

Կիբեռանվտանգությունը ծախս չէ։
Դա`
🛡 Ռեպուտացիայի ապահովագրություն է
📊 Ռիսկերի կառավարման գործիք է
🤝 Հաճախորդների վստահության հիմք է
💼 Մրցակցային առավելություն է շուկայում
Հարցը այլևս «Կլինի՞ հարձակում»-ը չէ։
Հարցը՝ Ձեր ընկերությունը որքան հասուն է այդ ռիսկը կառավարելու հարցում։

Ղեկավարներին մեկ հարց․
Եթե վաղը Ձեր տվյալները հայտնվեն հրապարակային դաշտում,
Դուք կունենա՞ք հստակ գործողությունների պլան։
Եթե ոչ՝ ժամանակն է մտածել կանխարգելման մասին:

#կիբեռանվտանգություն

05/02/2026

🔐 Միֆ vs Իրականություն․ Կիբեռանվտանգությունը բիզնեսում

Շատ կազմակերպություններ շարունակում են ապրել մեկ վտանգավոր համոզմամբ․
«Մեզ մոտ նման խնդիր չի առաջանա»։
Սա ոչ թե անփութություն է, այլ մարդկային բնական պաշտպանական ռեակցիա։Կիբեռհարձակումները չեն առաջնորդվում զգացմունքներով կամ կազմակերպության չափով։

Եկեք տարբերակենք միֆերը իրականությունից 👇
❌ Միֆ 1․ Փոքր բիզնեսները հաքերների հետաքրքիր չեն
✅ Իրականություն․ Կիբեռհարձակումների մեծ մասը կատարվում է հենց փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ։
Պատճառը պարզ է՝
մեծ կազմակերպությունները ներդրում են անում անվտանգության մեջ, իսկ փոքրերը հաճախ հետաձգում են։
❌ Միֆ 2․ Մեզ մոտ արժեքավոր տվյալներ չկան
✅ Իրականություն․ Ցանկացած մուտք կարող է դառնալ ավելի մեծ համակարգերի ներթափանցման դուռ։
Email-ները, ներքին փաստաթղթերը, հաճախորդների տվյալները կամ նույնիսկ սովորական օգտահաշիվը կարող են օգտագործվել հարձակման հաջորդ փուլում։
❌ Միֆ 3․ Հակավիրուսը մեզ պաշտպանում է
✅ Իրականություն․ Հակավիրուսը չի կարող պաշտպանել սխալ սեղմումից, սոցիալական ինժեներիայից կամ լավ ձևավորված phishing նամակից։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարձակումների մեծ մասը սկսվում է հենց մարդուց, ոչ թե համակարգից։
❌ Միֆ 4․ Եթե ինչ-որ բան պատահի, արագ կվերականգնվենք
✅ Իրականություն․ Վերականգնումը ժամանակ, գումար և հեղինակություն է արժենում։
Տվյալների կորուստը և հաճախորդների վստահության նվազումը երբեմն ավելի ծանր են, քան հենց տեխնիկական վնասը։
💡 Կիբեռանվտանգությունը վախի մասին չէ,այն պատրաստվածության, գիտակցության և ճիշտ մոտեցման մասին է։
👉 DigiFence-ում մենք աշխատում ենք այնպես, որ կազմակերպությունները չսովորեն սխալների գնով,չարձագանքեն արդեն տեղի ունեցածին, այլ ունենան կանխարգելիչ ռազմավարություն՝ մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների մակարդակներում։

📌 Պատրաստ լինելը միշտ ավելի հանգիստ ճանապարհ է բիզնեսի համար։
#Կիբեռանվտանգություն

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ 🇦🇲Խոնարհում ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը՝ իրենց ուժ...
28/01/2026

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ 🇦🇲

Խոնարհում ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը՝ իրենց ուժով, նվիրումով ու կյանքով:

Address

11 , Sayat Nova Street
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when DigiFence posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to DigiFence:

Share