HayHost.am - Domain & Hosting Services

HayHost.am - Domain & Hosting Services Reliable Hosting & Server Solutions for Businesses
Fast, secure, and always online with 24/7 support. 🌐

HayHost – это домены по низким ценам и качественный хостинг, виртуальные и выделенные сервера. Надежный хостинг, с конкурентной ценовой политикой на армянском рынке. Наша миссия проста – предоставить качественные хостинг услуги для армянских и зарубежных сайтов. Наши сервера находятся в Армении, Европе и США. Сайты наших клиентов загружаются быстро, за плечами годы работы и опыт.
Техническая поддержка на трех языках – армянский, русский и английский.

🔴 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐՀարգելի գործընկերներ և HayHost-ի հավատարիմ հաճախորդներ,Տեղեկացնում ենք ձեզ, որ...
09/05/2026

🔴 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի գործընկերներ և HayHost-ի հավատարիմ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ այսօրվա՝ մայիսի 9-ի (09.05.2026թ.) դրությամբ, մեր սերվերային ենթակառուցվածքների վրա իրականացվող զանգվածային DDoS հարձակման հետևանքները դեռևս ամբողջությամբ չեն վերացվել: Հնարավոր է, որ ձեր կայքերի աշխատանքում և կառավարման վահանակներում (ադմինկաներում) դեռևս նկատվեն դանդաղեցումներ կամ ժամանակավոր ընդհատումներ։

Մեր ընկերության ողջ գործունեության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մենք բախվում ենք նման աննախադեպ ծավալի, բարդության և համառության կիբեռհարձակման:

Ուզում ենք վստահեցնել ձեզ, որ մեր ողջ տեխնիկական անձնակազմը՝ ներգրավելով նաև ցանցային անվտանգության առաջատար մասնագետների, աշխատում է 24/7 անընդմեջ ռեժիմով։ Մենք կիրառում ենք անվտանգության նորագույն լուծումներ՝ ձեր նախագծերի կայունությունն արագորեն վերականգնելու ուղղությամբ։

🔒 Կրկին հաստատում ենք ամենակարևորը. այս հարձակումն ուղղված է բացառապես ցանցի ծանրաբեռնմանը: Ձեր բոլոր ֆայլերը, անձնական տվյալները և բազաները գտնվում են կատարյալ ապահովության մեջ, դրանց ոչ մի վտանգ չի սպառնում:

Մենք անկեղծորեն հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված այս անհարմարության համար: Լիովին գիտակցում ենք, թե որքան կրիտիկական է ձեր բիզնեսի և նախագծերի անխափան աշխատանքը, և արվում է մարդկային ու տեխնիկական առումով առավելագույնը՝ խնդիրն օր առաջ լուծելու համար:

Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ, մնում եք մեզ հետ և դրսևորում եք այսպիսի մեծ ըմբռնում։ Մենք այս փորձությունից դուրս կգանք ավելի ուժեղ և ավելի պաշտպանված համակարգով:

Աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար կթարմացնենք տեղեկատվությունը:

Հարգանքով՝
Ձեր HayHost թիմ 💙

⚠️ Կարևոր տեղեկատվություն HayHost-ի հաճախորդների և գործընկերների համարՀարգելի հաճախորդներ,Տեղեկացնում ենք, որ այս պահին ...
08/05/2026

⚠️ Կարևոր տեղեկատվություն HayHost-ի հաճախորդների և գործընկերների համար

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ այս պահին մեր սերվերային ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվում է զանգվածային արտաքին DDoS հարձակում։

Այս ամենի հետևանքով որոշ կայքեր և ծառայություններ կարող են աշխատել դանդաղ կամ ժամանակավորապես անհասանելի լինել այցելուների համար։

Մեր տեխնիկական և անվտանգության թիմերն արդեն անցել են ուժեղացված ռեժիմի և կիրառում են պաշտպանական հզոր ֆիլտրեր՝ արհեստական տրաֆիկը մաքրելու և ցանցի բնականոն աշխատանքն օր առաջ վերականգնելու համար։

🔒 ԿԱՐԵՎՈՐ Է ՆՇԵԼ, որ աա զուտ ծանրաբեռնվածության հարձակում է։ Ձեր կայքերը, տվյալների բազաները և անձնական ինֆորմացիան գտնվում են լիարժեք ապահովության մեջ, և դրանց ոչ մի վտանգ չի սպառնում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված ժամանակավոր անհարմարության համար։ Մենք պարբերաբար կթարմացնենք այս գրառումն՝ իրավիճակի ընթացքի վերաբերյալ։

Շնորհակալ ենք վստահության և համբերատարության համար:

HayHost թիմ

Address

Hakob Hakobyan 3
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when HayHost.am - Domain & Hosting Services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to HayHost.am - Domain & Hosting Services:

Shortcuts

Share