Electronics Planet-ը իր առաջին խանութ-սրահը բացել է 2012թ.-ին: Ընկերությունը, առաջարկելով տեսականու մեծ բազմազանություն, սպասարկման բարձրորակ և գնային շահավետ պայմաններ, նպատակ ունի սպառողական էլեկտրատեխնիկայի տեղական շուկայում ճանաչվել լավագույնը: Հաճախորդի գոհունակությունը հանդիսանում է Electronics Planet-ի հաջողության հիմքը:
Քայլելով ժամանակին համընթաց
Electronics Planet-ը 2017 թվականից անցում
կատարեց միայն օնլայն ձևաչափի՝ www.electronicsplanet.am, ուր ներկայացված է ավելի քան 4000 ապրանքատեսակ: Առկա է և´թվային, և՛ կենցաղային տեխնիկայի, տան պարագաների բազմազան տեսակներ:
Այդ թվում` խոշոր ու մանր կենցաղային տեխնիկա, աուդիո և վիդեո սարքավորումներ, համակարգիչներ ու համակարգչային աքսեսուարներ, նոթբուքեր, պլանշետներ և բջջային հեռախոսներ, խաղային համակարգեր և անձնական խնամքի պարագաներ: Հաճախորդների գոհունակությունը ապահովելու նպատակով մշտապես թարմացվում է ապրանքատեսականին, ավելացվում են ներկայացված բրենդները: Առաքման պայմանները առավելագույնս հեշտացնում են գնումները՝ վերածելով դրանք զվարճանքի: Այլևս կարիք չկա ժամանակ վատնելու, ամրագրեք պատվերը կայքում և մասնագետները կկապնվեն Ձեզ հետ, կպարզեն՝ արդյո՞ք ապրանքը համապատասխանում է Ձեր պահանջներին, կօգնեն կատարել ճիշտ ընտրություն, առաքումը կիրականացվի Ձեր նշած հասցեով, Ձեզ հարմար ժամին:
Վայելեք օնլայն գնումների բոլոր առանձնահատկությունները: