Yandex Armenia

Yandex Armenia Լուրեր ընկերությունից.
թափուր հաստիքներ և Yandex Armenia-ի միջոցառումների հայտարարություններ

Սեպտեմբերի 1-ը լավագույն առիթն է միանալու մեր «Օգնենք միասին» նախաձեռնությանը, որով նպաստում ենք մարզերի երեխաների համար...
01/09/2026

Սեպտեմբերի 1-ը լավագույն առիթն է միանալու մեր «Օգնենք միասին» նախաձեռնությանը, որով նպաստում ենք մարզերի երեխաների համար կրթությունն ավելի հասանելի դարձնելուն: ❤️

Դուք նույնպես կարող եք դառնալ այս նպատակն իրագործողներից մեկը՝ Yandex Go-ով կատարվող ձեր յուրաքանչյուր ուղևորությանն ու առաքման պատվերին ավելացնելով անգամ ամենափոքրիկ նվիրատվության գումարը։ Մեր օգտատերերի կատարած նվիրատվությունների գումարը յուրաքանչյուր ամիս ավելացվում է Yandex Armenia-ի կողմից և ուղղվում մարզերում կրթական կարևորագույն ծրագրեր իրականացնող մեր գործընկերների առաքելությանը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» եւ «ՔՈԱՖ»։

Նոր ուսումնական տարվա սկզբին միացե՛ք նախաձեռնությանը և դարձե՛ք այս կարևոր փոփոխության մասնիկը։

Ինչպես միանալ՝ իմացեք բիոյում տեղադրված հղումով 📌

ML ոլորտը վաղուց արդեն ավելին է, քան պարզապես առկա API-ների գործարկումը կամ պատրաստի կոդերի պատճենումը։ 🚀Ոլորտը վերափոխո...
27/08/2026

ML ոլորտը վաղուց արդեն ավելին է, քան պարզապես առկա API-ների գործարկումը կամ պատրաստի կոդերի պատճենումը։ 🚀

Ոլորտը վերափոխող տեխնոլոգիաներ ստեղծելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի մաթեմատիկական հիմքեր ունեն ալգորիթմները և ինչպես են նախագծվում բարդ ճարտարապետական սխեմաները։

Yandex Armenia-ն, Armenian Code Academy-ի հետ գործընկերությամբ, մեկնարկում է անվճար երկամյա ML School Armenia ծրագիրը Երևանում։ Ծրագիրը նրանց համար
է, ովքեր ցանկանում են տիրապետել AI-ի ներքին կառուցվածքին՝ հիմնարար մաթեմատիկայից մինչև LLM-ներ, գեներատիվ մոդելներ և ML ինժեներիա Big Tech-ի մասշտաբով։

Մասնակիցներին ընտրության գործընթացը հաջողությամբ անցնելու համար անհրաժեշտ կլինի ունենալ հիմնարար գիտելիքներ գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, ալգորիթմների, ինչպես նաև Python ծրագրավորման լեզվի բնագավառներում։ ML-ին, հետազոտությանը կամ օլիմպիադաներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն։

Իսկ ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք թերթել սլայդերը։ 👈

Հայտեր կարող եք թողնել մինչև սեպտեմբերի 12-ը՝ անցնելով բիո դաշտում տեղադրված հղումով 📌

24/08/2026

Երեք երկիր, վեց զեկույց, մեկ ամբողջ օր՝ նեթվորքինգի համար։ Ահա այսպիսին էր Back to Back 2026-ը ⚡️

Yandex Armenia-ն հյուրընկալեց Back to Back միջազգային բեքենդ կոնֆերանսի Երևանում, որը միաժամանակ անցկացվեց Մոսկվայում եւ Բելգրադում։ Երևանում անդրադարձանք Architecture & Performance ուղղությանը։ Հյուրերը հնարավորություն ունեցան լսել զեկույցներ Yandex, Exness, EDB եւ MKEMA ընկերությունների ինժեներներից՝ ճարտարապետության, հուսալիության և արտադրողականության իրական խնդիրների մասին։

Նաև զրուցեցինք ինժեներների հետ այն մասին, թե ինչն է փոխվում ոլորտում՝ AI գործիքներից, որոնք վերափոխում են junior եւ senior ինժեներների դերերը, մինչև այն, թե ինչու կոնֆերանսներում ուղիղ շփումը գերազանցում է հաղորդակցման որևէ այլ միջոցի։

Դիտե՛ք ամբողջական տեսանյութը՝ ամենահետաքրքիր պահերը բաց չթողնելու համար 🚀

Փնտրու՞մ եք նոր հաստիք, որտեղ կարող եք իրական ազդեցություն ունենալ ամեն օր 💻Մեր թիմերն ընդլայնվում են, և կրկին փնտրում ե...
14/08/2026

Փնտրու՞մ եք նոր հաստիք, որտեղ կարող եք իրական ազդեցություն ունենալ ամեն օր 💻

Մեր թիմերն ընդլայնվում են, և կրկին փնտրում ենք նոր անդամների, ովքեր պատրաստ են մեզ հետ միասին զարգացնել Yandex Armenia-ի ծառայությունները։ Այս պահին մենք ունենք հինգ թափուր հաստիք հետևյալ ուղղություններով՝

📌 Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ

📌 Ձայնային օպերատոր վարորդների սպասարկման համար

📌 Senior բեքենդ ծրագրավորող ապահովագրական հարթակի համար

📌 Բեքենդ ծրագրավորող ապահովագրական հարթակի համար

📌 Բեքենդ ծրագրավորող

Եթե ցանկանում եք միանալ թիմին, որտեղ ամեն օր լուծվում են իրական խնդիրներ, և դուք ունեք ձեր ներդրումը ընկերության ամենակարևոր ուղղություններից մեկում, ապա այս հաստիքներից մեկը հենց ձեզ համար է։

Հաստիքների մասին ավելին իմանալու համար հետևեք բիո դաշտում տեղադրված հղմանը ◀

Վերջին հնարավորությունը՝ գրանցվելու Yandex Armenia Startup Accelerator-ին 🚀Yandex Armenia Startup Accelerator-ի հայտը լր...
05/08/2026

Վերջին հնարավորությունը՝ գրանցվելու Yandex Armenia Startup Accelerator-ին 🚀

Yandex Armenia Startup Accelerator-ի հայտը լրացնելը գաղափարից դեպի աշխատող պրոդուկտ տանող ճանապարհի առաջին քայլն է։ Ահա թե ինչ պետք է անեք սկսելու համար.

1. Նախ պետք է ներկայացնել հայտը, որից հետո ծրագրային կոմիտեն կուսումնասիրի այն։ Եթե ձեր նախագիծը համապատասխանում է, կստանաք հրավեր VCV հարցազրույցի՝ այն էլ․ փոստի հասցեով, որով գրանցվել եք։

2. Այնուհետև ընտրված թիմերի մի մասը սեպտեմբերին կմասնակցի մեկշաբաթյա բութքեմփի եւ իր գաղափարները կներկայացնի ժյուրիին։ Հաջողության դեպքում նրանք կանցնեն երեք ամիս տևող աքսելերացիայի։

Իսկ ի՞նչ եք ստանալու։ Մենթորություն մեր ընկերության փորձագետներից, օգնություն միջազգային առաջատար աքսելերատորի խորհրդատուներից, հասանելիություն Yandex Cloud-ի ռեսուրսներին և քովորքինգ Երևանի սրտում։ Ինչպես նաև՝ երեք ամիս կառուցվածքային աշխատանք՝ ձեր նախագիծը ներկա վիճակից հասցնելու գործարկման պատրաստ մակարդակի։

Մնացել է ընդամենը հինգ օր։ Ներկայացրե՛ք հայտը բիո դաշտում տեղադրված հղումով մինչև օգոստոսի 10-ի օրվա ավարտը 👈

Դեռ չե՞ք հասցրել ներկայացնել ձեր հայտը Yandex Armenia Startup Accelerator-ին 📌Հուլիսի վերջը սպասվածից ավելի ակտիվ էր՝ հա...
31/07/2026

Դեռ չե՞ք հասցրել ներկայացնել ձեր հայտը Yandex Armenia Startup Accelerator-ին 📌

Հուլիսի վերջը սպասվածից ավելի ակտիվ էր՝ հայտերը դեռ շարունակում են գալ, ուստի երկարացրինք ժամկետը մինչև օգոստոսի 10-ը։

Եթե դեռ կասկածում եք, թե արդյոք ձեր նախագիծը համապատասխանում է աքսելերատորին, ահա թե ինչ է պետք հիշել հայտ ներկայացնելիս.

🧷 Ձեր նախագիծը կարող է գտնվել ցանկացած փուլում՝ հստակ հիպոթեզից մինչև պատրաստի MVP։

🧷 Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն երկու հոգուց։

🧷 Դիտարկվում են IT, AI, ռոբոտաշինություն, deeptech, բիոտեք և հարակից տեխնոլոգիական ուղղություններ, ինչպես նաև այն ուղղությունները, որտեղ մեր ընկերությունն ունի փորձառություն և կարող է աջակցել։

🧷 Հայտում կարևոր է ներկայացնել նախագծի էությունը, լուծվող խնդիրը և սպասվող արդյունքները, ինչպես նաև թե կոնկրետ ինչպես Yandex Armenia-ն կարող է ձեզ աջակցել։

Որքան մանրամասն լինի հայտը, այնքան կբարձրանա նաև ընտրվելու հավանականությունը

Հասցրե՛ք ներկայացնել հայտը բիո դաշտում տեղադրված հղումով մինչև օգոստոսի 10-ը 👈

Ի՞նչ նախագծեր են հետաքրքիր Yandex Armenia Startup Accelerator-ի համարՓնտրում ենք ստարտափեր մեր ընկերության գործող ուղղու...
24/07/2026

Ի՞նչ նախագծեր են հետաքրքիր Yandex Armenia Startup Accelerator-ի համար

Փնտրում ենք ստարտափեր մեր ընկերության գործող ուղղություններում, որտեղ հնարավոր է արագ թեստավորել եւ մասշտաբավորել լուծումները։ Ինչպես նաեւ՝ ապագայի հարթակներ՝ նոր շուկաներ, տեխնոլոգիաներ եւ մեծ աճի ներուժ ունեցող արտադրանքներ։

Իսկ եթե ձեր ոլորտը ցանկում չէ՝ դա հայտ չներկայացնելու պատճառ չէ։ Դռները բաց են ցանկացած լավ գաղափարի համար։ Ներկայացրե՛ք ձեր հայտը բիոյում տեղադրված հղումով։ Գրանցումը բաց է մինչև հուլիսի 30-ը։

Ո՞վ է լինելու ձեր մենթորը Yandex Armenia Startup Accelerator-ի ընթացքում։Մենթորը մեր ընկերության առաջատար փորձագետներից ...
17/07/2026

Ո՞վ է լինելու ձեր մենթորը Yandex Armenia Startup Accelerator-ի ընթացքում։

Մենթորը մեր ընկերության առաջատար փորձագետներից է, ով զարգացնում է մեր ծառայությունները Հայաստանում և այլ երկրներում։

⭐️ Սա մեկանգամյա խորհրդատվություն չէ։ Երեք ամսվա ընթացքում մենթորը կլինի ձեր թիմի կողքին. կվերլուծի հիպոթեզները, կօգնի կատարելագործել պրոդուկտը և կկիսվի այն փորձով, որը կանգնած է մեր ընկերության արտադրանքների հետևում։ Մենթորներից յուրաքանչյուրն արդեն անցել է գաղափարից մինչև մասշտաբավորում ճանապարհը։

Այժմ նրանք պատրաստ են օգնել ձեզ՝ անցնել այն։ Ծանոթացե՛ք ծրագրի մենթորների հետ՝ քարտերում։

Գրանցումը բաց է։ Հասցրե՛ք ներկայացնել հայտ բիո դաշտում տեղադրված հղումով՝ մինչև հուլիսի 30-ը

01/07/2026

Լավ գաղափարը մեծ ճանապարհի սկիզբն է, իսկ ճիշտ աջակցությունը՝ այն, ինչը գաղափարը վերածում է արդյունքի 🚀

Ահա թե ինչու Yandex Armenia Startup Accelerator-ում մենք պատրաստել ենք թիմերի աջակցման երկու ուղղություն՝ մենթորների և միջազգային խոշոր աքսելերատորներից հրավիրված խորհրդատուների միջոցով։

Մենթորը մեր ընկերության առաջատար փորձագետներից է, ով զարգացնում է մեր ծառայությունները Հայաստանում և այլ երկրներում։ Նա երեք ամսվա ընթացքում կաշխատի ձեր թիմի հետ՝ մարտահրավեր նետելով ձեր գաղափարներին, օգնելով կատարելագործել պրոդուկտը և տրամադրելով փորձագիտական հետադարձ կապ։

Խորհրդատուն կօգնի թիմին մնալ կենտրոնացված և կազմակերպված՝ հետևելով ձեր առաջընթացին, օգնելով ավելի արդյունավետ օգտագործել ծրագրի ռեսուրսները, կազմակերպելով հանդիպումներ փորձագետների հետ, ինչպես նաև կօգնի նախապատրաստել ուժեղ եզրափակիչ ներկայացում։

Դիմե՛ք բիո դաշտում տեղադրված հղումով և նոր թափ հաղորդե՛ք ձեր նախագծին՝ Yandex Armenia-ի աջակցությամբ 📌

«Լավ ադապտացիան թույլ է տալիս մարդուն հենց սկզբից կենտրոնանալ աշխատանքի վրա, այլ ոչ թե անհանգստանալ, որ դեռ ինչ-որ բան չ...
26/06/2026

«Լավ ադապտացիան թույլ է տալիս մարդուն հենց սկզբից կենտրոնանալ աշխատանքի վրա, այլ ոչ թե անհանգստանալ, որ դեռ ինչ-որ բան չգիտի»,- Yandex Armenia-ի HR ղեկավար Լուսին Միրզոյան 🧷

Yandex Armenia-ն Top Employer 2026 կարգավիճակին արժանացել է երկու տասնյակ ուղղությունների գնահատման արդյունքում, որոնց թվում է նորեկների ադապտացման համակարգը։

Հավաստագիրը պարզապես մարքեթինգային պիտակ չէ․ ի տարբերություն կորպորատիվ վարկանիշների՝ այն գնահատում է ոչ թե բրենդը, այլ այն, թե որքան հետևողականորեն է կառուցված մարդկանց հետ աշխատանքը։ Դրա համար ընկերությունն անցել է միջազգային աուդիտ՝ ավելի քան 200 հարց եւ համեմատություն աշխարհի 2000-ից ավելի առաջատար գործատուների հետ։

Ամբողջական հարցազրույցը՝ բիոյում տեղադրված հղումով 📌

Address

Moskovyan 35
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Yandex Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share