TCF Armenia

TCF Armenia We create an ecosystem where all impactful innovations thrive 🚀

📻 $7,122,356 մեր պատանեկության լեգենդար բումբոքսի վերածննդի համար:Kickstarter-ի պատմության ամենաաղմկոտ քեմփեյններից մեկը...
16/07/2026

📻 $7,122,356 մեր պատանեկության լեգենդար բումբոքսի վերածննդի համար:

Kickstarter-ի պատմության ամենաաղմկոտ քեմփեյններից մեկը. BB-777 վինտաժային Bluetooth նվագարկիչը հավաքեց ավելի քան $7 միլիոն:

Ահա թե ինչպիսի տեսք ունեն TCF թիմի գրանցած արդյունքները թվերով.

- Ընդհանուր հավաքված` $7M+
- Առաջին իսկ ժամում` $1M (անհավանական ստարտ)
- Ընդհանուր ROAS` 4.4x

Թերթի՛ր, որ տեսնես, թե ինչպես ենք մենք հասել այս արդյունքին ⬇️💁‍♀️

❣️ 2026-ի առաջին կիսամյակը՝ թվերով։6 արշավ։ $19 միլիոնից ավել գումար հավաքված։ Kickstarter-ի այս տարվա ամենամեծ հաղթանակ...
03/07/2026

❣️ 2026-ի առաջին կիսամյակը՝ թվերով։

6 արշավ։ $19 միլիոնից ավել գումար հավաքված։ Kickstarter-ի այս տարվա ամենամեծ հաղթանակները՝ մեր թիմի կողմից։ 🤞

Ռետրո բումբոքսից մինչև տիտանե ճամպրուկ։ Մեր թիմը յուրաքանչյուր արշավի շրջանակում աշխատել է տարբեր լսարանների, մարտահրավերների հետ՝ կազմելով ռազմավարություն, որի շնորհիվ այս արդյունքները հնարավոր են դարձել։

Վերջերս TCF-ում հյուրընկալել էինք մեր ամենասիրելի ու կարևոր հյուրերին՝ մեր թիմակիցների ծնողներին և հարազատ մարդկանց։ 😍 Ի...
17/06/2026

Վերջերս TCF-ում հյուրընկալել էինք մեր ամենասիրելի ու կարևոր հյուրերին՝ մեր թիմակիցների ծնողներին և հարազատ մարդկանց։ 😍 Իրական տոն էր:

Համամի՞տ եք, որ մեր ընտանիքները մեր հաջողություններով ամենաշատն են հետաքրքրված ։ Ու ինչքա՜ն են ուրախանում իմանալով դրանց մասին։ Դե իսկ մեզ համար անչափ կարևոր է թիմակիցների ձեռքբերումներն ու մեր մեծ ծրագրերը հենց նրանց ներկայացնելը, ում անվերապահ աջակցությունն ամեն օր զգում ենք մեր թիկունքում։

Սա ամենամյա ավանդույթ է TCF ում ու ամենասիրված օրերից։ Շատ սպասված օր է, որտեղ նրանք ծանոթանում են միմյանց հետ, ներգրավվում թիմային աշխատանքի մեջ և մեզ հետ միասին նշում մեր բոլոր ձեռքբերումները։

Օրվա ամենաջերմ ու տպավորիչ մասերից մեկն այն էր, որ մեր հարազատները բացահայտեցին AI-ի աշխարհը։ Նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին թիմային խաղերի ու հատուկ AI առաջադրանքների՝ ցուցաբերելով զարմանալի ճկունություն ու ստեղծագործական մոտեցում։

❣️ Այս օրը լի էր շատ դրական էներգիայով, անկեղծ ծիծաղով ու անմոռանալի պահերով, որոնք դեռ երկար կհիշենք։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ տարի։ 🤞

12/06/2026

🤖 Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել Claude-ը՝ լիմիտները արագ չսպառելու համար:

TCF-ի AI ներդրման և կիրառման գծով ղեկավար Jiro Sardaryan-ը ներկայացնում է Claude-ի 3 հիմնական մոդելների տարբերությունները՝ կախված ձեր առջև դրված խնդիրներից։

💬 Իսկ դուք Claude-ի ո՞ր մոդելն եք ամենից հաճախ կիրառում։ Կիսվեք մեկնաբանություններում։ 👇

🚀 Միացի՛ր TCF թիմինՄենք փնտրում ենք տաղանդավոր ու մոտիվացված E-Commerce Copywriter-ի, ով պատրաստ է մեզ հետ նոր բարձունքն...
03/06/2026

🚀 Միացի՛ր TCF թիմին

Մենք փնտրում ենք տաղանդավոր ու մոտիվացված E-Commerce Copywriter-ի, ով պատրաստ է մեզ հետ նոր բարձունքներ նվաճել:
Եթե բառերը քո ուժեղ կողմն են, գիտես՝ ինչպես գրավել գնորդին և ցանկանում ես դառնալ մեր դինամիկ թիմի մի մասնիկը, ուրեմն բաց մի թող այս հնարավորությունը:

👇 Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցի՛ր հետևյալ հղումով՝ https://tcf.spark.work/career/job/277/E-Commerce-Copywriter?lang=en

02/06/2026

Ո՞ր LLM-ներն արժի օգտագործել թիմում, ու որոնց մասին պետք է ընդհանրապես մոռանալ... առնվազն հիմա: 😇

TCF-ի AI ներդրման և կիրառման գծով ղեկավար Ժիրայր Սարդարյանը ներկայացնում է այսօրվա ամենատարածված 3 մոդելների համեմատությունը՝ կախված ձեր առջև դրված խնդիրներից։

💬 Իսկ ձեր առաջադրանքների համար ո՞ր LLM-ն է լավագույն արդյունքները տալիս։ Կիսվեք մեկնաբանություններում։ 👇

Յուրաքանչյուր մեծ հաջողություն սկսվում է առաջին քայլից ու անկոտրում հավատից։Գևորգ Գասպարյանը նվաճեց Էվերեստի գագաթը։Անչա...
21/05/2026

Յուրաքանչյուր մեծ հաջողություն սկսվում է առաջին քայլից ու անկոտրում հավատից։

Գևորգ Գասպարյանը նվաճեց Էվերեստի գագաթը։
Անչափ հպարտ ենք Գևորգի համար և ուրախ, որ ի սկզանե նրա կողքին էինք։ TCF-ը միշտ սատարում է նրանց, ովքեր ունեն ուժ ու համարձակություն՝ նվաճելու ցանկացած բարձունք։ 🏔️💚

28/04/2026

Growth Formula ծրագիրը միջավայր է, որտեղ գաղափարները սկսում են դառնալ իրական գործողություն։

Growth Formula-ի մասնակիցներից 11-ը միացան մեր թիմին՝ սկսելով իրենց նոր մասնագիտական ուղղությունը։

Ծրագրի ընթացքում AI-ի վրա հիմնված ուսուցումն օգնեց նրանց ավտոմատացնել մի շարք գործընթացներ, ավելի վստահ աշխատել գործիքների հետ և զգալիորեն բարձրացնել արդյունավետությունը։

😇 Growth Formula-ն մասնակիցների աչքերով 👇

«Innovate Armenia»-ն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ 🚀Մրցույթի մեկնարկից մինչ օրս ձևավորված մեդիա լայն արձագ...
21/04/2026

«Innovate Armenia»-ն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ 🚀
Մրցույթի մեկնարկից մինչ օրս ձևավորված մեդիա լայն արձագանքը ևս մեկ անգամ փաստում է՝ նորարարական գաղափարներն ու դրանց թիկունքում կանգնած պատմությունները միշտ գտնում են իրենց արժանի լսարանին։

Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես անցավ մրցույթը, ովքեր էին հաղթողները և ինչպիսի պրոդուկտներ են այսօր ձևավորվում Հայաստանում, կարող եք ծանոթանալ մեդիա անդրադարձներին։

🔗 Հղումները՝ մեկնաբանությունում։ 👇

Շարունակենք միասին բացահայտել ու տարածել հայկական նորարարական միտքը։ 🇦🇲

Innovate Armenia-ում արդեն ներկայացրել ենք երեք հիմնական հաղթողներին։ 😇 Սակայն մրցույթի ընթացքում առանձնացան նաև նախագծե...
14/04/2026

Innovate Armenia-ում արդեն ներկայացրել ենք երեք հիմնական հաղթողներին։ 😇 Սակայն մրցույթի ընթացքում առանձնացան նաև նախագծեր, որոնք արժանի էին լրացուցիչ ուշադրության։

Հետևաբար, այս տարի, ևս երկու թիմ արժանացան մրցանակների՝
 - CalmIQ - մրցանակային ֆոնդ $9,100
 - Bee Green - մրցանակային ֆոնդ $7,400

Ուրախ ենք տեսնել այսպիսի բազմազան և խոստումնալից գաղափարներ։
Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու համար նախագծերի հետագա զարգացումները։ 💡

🌏 Ծրագիրն իրականացվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Helvetas Eastern Europe -ի կողմից իրականացվող .program ծրագրի աջակցությամբ։

#Նորարարներ

Address

Halabyan Street, 65/5
Yerevan
0078

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37444441050

Alerts

Be the first to know and let us send you an email when TCF Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TCF Armenia:

Shortcuts

Share