Arpinet LLC

Arpinet LLC «Արփինետ» ընկերությունը տրամադրում է գերարագ ինտերնետ և թվային հեռուստատեսություն:

ArpiCam տեսահսկման ծառայություն․ անվճար տեղադրում 📌 Ձեզանից պահանջվում է միայն ընտրել սակագնային պլանը, իսկ մնացած աշխատ...
31/10/2026

ArpiCam տեսահսկման ծառայություն․ անվճար տեղադրում
📌 Ձեզանից պահանջվում է միայն ընտրել սակագնային պլանը, իսկ մնացած աշխատանքները՝ գծագրումը, տեղադրումը, կարգավորումն անվճար կկատարեն մեր մասնագետները։

Ավելին՝ https://arpinet.am/arpicam

Զանգերի սպասարկման կենտրոն՝ +374 60 888 888
Հարցեր և առաջարկներ՝ [email protected]

☘️  Հոկտեմբերի 22-ին «Արփինետ» ընկերության տնօրեն Կարեն Մուրադյանը և մի խումբ աշխատակիցներ մասնակցել են «Հաշտություն բնո...
30/10/2026

☘️ Հոկտեմբերի 22-ին «Արփինետ» ընկերության տնօրեն Կարեն Մուրադյանը և մի խումբ աշխատակիցներ մասնակցել են «Հաշտություն բնության հետ․ բնապահպանական վեճեր՝ կանխարգելումից մինչև լուծում» միջոցառման երրորդ պանելային քննարկմանը։
☘️ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային արբիտրաժի ներուժին՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված տնտեսության ձևավորմանն աջակցելու գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրային և միջազգային պայմանագրերի հիման վրա ծագող վեճերի հնարավոր ազդեցությանը կենսաբազմազանության ճգնաժամի վրա։
Քննարկվեցին բնապահպանական վեճերի լուծման, միջազգային համաձայնագրերի և կենսաբազմազանության պաշտպանությանն առնչվող հարցեր։

❓ Ինչպես մուտք գործել անձնական էջ 🔹 Մուտք ենք գործում arpinet.am կայք,🔹 Անցնում ենք անձնական էջ, մուտքագրում անհրաժեշտ տ...
29/10/2026

❓ Ինչպես մուտք գործել անձնական էջ

🔹 Մուտք ենք գործում arpinet.am կայք,
🔹 Անցնում ենք անձնական էջ, մուտքագրում անհրաժեշտ տվյալները,
🔹 Ստանում ենք զանգ, որի վերջին 4 նիշը մուտքի գաղտնաբառն է։

🌐 Ինտերնետի հիմքերը դրվել են ARPANET նախագծի շրջանակում, որի նպատակն էր ստեղծել կայուն և անխափան կապի համակարգ։ Այդ գաղա...
27/10/2026

🌐 Ինտերնետի հիմքերը դրվել են ARPANET նախագծի շրջանակում, որի նպատակն էր ստեղծել կայուն և անխափան կապի համակարգ։ Այդ գաղափարը դարձավ այն հիմքը, որի վրա այսօր կառուցված է համաշխարհային թվային ենթակառուցվածքը։
🌐 Այսօր ինտերնետը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ բիզնեսի, կրթության և անվտանգության կարևոր բաղադրիչ։ «Արփինետը» գործում է հենց այդ հիմքի վրա՝ ապահովելով կայուն և վստահելի կապ։

🖮 QWERTY ստեղնաշարը նախագծվել է մուտքագրումը դանդաղեցնելու համար: 19-րդ դարում մեխանիկական գրամեքենաների ստեղները հաճախ ...
24/10/2026

🖮 QWERTY ստեղնաշարը նախագծվել է մուտքագրումը դանդաղեցնելու համար: 19-րդ դարում մեխանիկական գրամեքենաների ստեղները հաճախ խճճվում էին, եթե հարևան տառերը շատ արագ էին սեղմվում: Քրիստոֆեր Շոուլզը դասավորեց տառերն այնպես, որ ամենահաճախ օգտագործվող զույգերը լինեն իրարից հեռու: Սա թույլ տվեց խուսափել մեխանիկական խափանումներից, բայց ստիպեց մարդկանց ավելի դանդաղ գրել: Չնայած այսօր համակարգիչները չունեն այդ մեխանիկական խնդիրը, մենք շարունակում ենք օգտագործել նույն դասավորությունը սովորության ուժով:
🖮 Գոյություն ունեն ավելի արագ դասավորություններ, ինչպիսին է Dvorak-ը, սակայն դրանք այդպես էլ չդարձան ստանդարտ:

«Արփինետ»  ընկերությունն ընդլայնում է իր թիմը 🌎🔍 Փնտրում ենք զանգերի կենտրոնի օպերատոր՝ Էջմիածին քաղաքում աշխատելու համա...
22/10/2026

«Արփինետ» ընկերությունն ընդլայնում է իր թիմը 🌎
🔍 Փնտրում ենք զանգերի կենտրոնի օպերատոր՝ Էջմիածին քաղաքում աշխատելու համար։
Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրականն ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անունը՝ «Զանգերի կենտրոնի օպերատոր Էջմիածին քաղաքում»

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ☎️ 060 888 888
Դիմումի վերջնաժամկետը՝ 👉30.11.26թ.

Հարգելի՛ բաժանորդներ,Տեղեկացնում ենք, որ «Արփինետ» ցանցում իրականացվելու են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչի հետևա...
19/10/2026

Հարգելի՛ բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ «Արփինետ» ցանցում իրականացվելու են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչի հետևանքով այս գիշեր՝ ժամը 01։00-ից մինչև 07։00 ժամանակահատվածում, կապ չի լինելու Շիրակի մարզի Իսահակյան, Հայկաձոր, Աղին, Սարակապ, Ջրափի, Լուսաղբյուր, Շիրակավան, Գուսանագյուղ տարածքներում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։

❤️ «Հրավիրիր ընկերոջդ» ակցիան նորից մեզ հետ է․Արի՛ մոտակա գրասենյակ ընկերոջդ հետ կամ ուղարկի՛ր նրա տվյալները մեր ֆեյսբու...
16/10/2026

❤️ «Հրավիրիր ընկերոջդ» ակցիան նորից մեզ հետ է․
Արի՛ մոտակա գրասենյակ ընկերոջդ հետ կամ ուղարկի՛ր նրա տվյալները մեր ֆեյսբուքյան էջին և ստացիր ընկերոջդ ընտրած փաթեթի ամսական գումարի չափ մեկանգամյա դրամական խրախուսում, որը կփոխանցվի քո անձնական էջի հաշվին։
📌Ամենակարևոր պայմանն է, որ նա պետք է լինի նոր բաժանորդ, և ստորագրի իր առաջին պայմանագիրն «Արփինետի» հետ։
📌Ակցիային մասնակցելու քանակն անսահմանափակ է, այսինքն՝ կարող ես հրավիրել նոր բաժանորդների, որքան ցանկանաս։
Լրացուցիչ մանրամասներն այստեղ են՝ https://arpinet.am/promo/11/
☎️ Հարցերի դեպքում զանգահարել 060 888 888

📢 ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ«Արփինետ» ընկերությունը փնտրում է Վաճառքի մասնագետ՝ վաճառքի գործընթացի կազմակերպման, հաճախորդների հետ ...
14/10/2026

📢 ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ
«Արփինետ» ընկերությունը փնտրում է Վաճառքի մասնագետ՝ վաճառքի գործընթացի կազմակերպման, հաճախորդների հետ բանակցությունների և արդյունավետ հաղորդակցության ապահովման համար։
💰 Բարձր վարձատրություն՝ մասնագիտական զարգացման և աճի հնարավորությամբ։
📍 Աշխատանքի վայր՝ ք. Էջմիածին
📩 CV-ն ուղարկել՝ [email protected] կամ [email protected] հասցեներին՝ նամակի թեմայի դաշտում նշելով՝ «Վաճառքի մասնագետ»։
☎️ Հարցերի դեպքում՝ 060 88 88 88
📅 Դիմումների վերջնաժամկետ՝ 10.11.2026 թ․
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
🤝 Ձեր փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել «Արփինետ»-ում։ Սպասում ենք Ձեր դիմումին:

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է։  2004 թվականին Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմա...
12/10/2026

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է։
2004 թվականին Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որից հետո` 2008 թվականից, Հայաստանում հոկտեմբերի 12-ը նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր։

Address

Ք. ԵՐԵՎԱՆ, ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ 62
Yerevan
0033

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+37460888888

Alerts

Be the first to know and let us send you an email when Arpinet LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Nearby computer & electronics services