Govtech LLC - Armenia

Govtech LLC - Armenia Մենք գիտենք՝ ինչպես կարող եք գոհացնել Ձեր հաճախորդին թվային աշխարհում

ExIm հարթակը գործարկվեց ներկրողների և արտահանողների կյանքը հեշտացնելու համար: Շնորհավորում ենք ՀՀ պետական եկամուտների կո...
13/05/2026

ExIm հարթակը գործարկվեց ներկրողների և արտահանողների կյանքը հեշտացնելու համար:

Շնորհավորում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia և GIZ Armenia - ին և շնորհակալ ենք մեզ այս նախաձեռնության մասը դարձնելու համար:

Սա Գովթեքի և Վի իքս սոֆթի (VXSoft) հերթական համատեղ հաջողության պատմությունն է:

Եվ իհարկե, մեծ շնորհակալություն Մեսսիվ. (Massiv.) թիմին գեղեցիկ դիզայնի և մշակման համար:

https://exim.src.am/hy

Գրքի վերնագիրը շատ համահունչ է այն նորության հետ, որով ուզում ենք կիսվել: Ալվարդը ստացել է PMP կառավարման միջազգային հավ...
06/05/2026

Գրքի վերնագիրը շատ համահունչ է այն նորության հետ, որով ուզում ենք կիսվել:

Ալվարդը ստացել է PMP կառավարման միջազգային հավաստագիր: 🥳

Եվ մենք գիտենք, որ սա դեռ միայն սկիզբն է:

Այսօր Գովթեքում հյուր ունենք: Արսենին թվայնացումը շատ չի հետաքրքրում, բայց առաջին հայացքից բարդ թվացող ճանապարհներից հեշ...
23/04/2026

Այսօր Գովթեքում հյուր ունենք:

Արսենին թվայնացումը շատ չի հետաքրքրում, բայց առաջին հայացքից բարդ թվացող ճանապարհներից հեշտ ելքեր գտնելը շատ է սիրել :)

🎊Սիրելի՛ գործընկերներ և ընկերներԱյս տարին մեր թիմն ամփոփում է շնորհակալական զգացումով՝ հաղթանակների, հաջողության պատմութ...
26/12/2025

🎊Սիրելի՛ գործընկերներ և ընկերներ

Այս տարին մեր թիմն ամփոփում է շնորհակալական զգացումով՝ հաղթանակների, հաջողության պատմությունների և փորձառության համար:

Մաղթում ենք երջանիկ, հաջողակ և խաղաղ տարի: 🌟

Երևանի առևտրաարդյունաբերական պալատում այսօրվա աշխատանքային քննարկման ավարտին պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հիշեցրե...
17/11/2025

Երևանի առևտրաարդյունաբերական պալատում այսօրվա աշխատանքային քննարկման ավարտին պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ դեռևս 2024-ին Լեոնիդ Ավետիսյանը շնորհակալագրի է արժանացել Հայաստանում ինտերնետի զարգացմանն աջակցության համար:

Պարոն Ալեքսանյանը Հայաստանում ինտերնետի ենթակառուցվածքի ներդրման կնքահայրն է, ով շուրջ 3 տասնամյակ առաջ ստեղծեց ARMINCO-ն և տարածեց ինտերնետը:

Նման գնահատանքը մեծագույն պատիվ է:

Այսօր Հանրային կառավարման ակադեմիայում Լեոնիդ Ավետիսյանը դասընթաց անցկացրեց մի շարք նախարարությունների և այլ պետական մար...
30/09/2025

Այսօր Հանրային կառավարման ակադեմիայում Լեոնիդ Ավետիսյանը դասընթաց անցկացրեց մի շարք նախարարությունների և այլ պետական մարմինների քաղաքացիական ծառայողների հետ:

Քննարկվեցին կառավարման տեղեկատվական համակարգերը և թվային փոխակերպման համար անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքները։

Մասնակիցները Լեոնիդի հետ միասին մշակեցին երեխային մանկապարտեզ ընդունելու թվայնացման գործընթացը՝ գալով այն եզրահանգման, որ նույնիսկ ամենաբարդ թվացող գործընթացը առկա ռեսուրսներով արդյունավետորեն կարելի է թվայնացնել, եթե կա պատրաստակամություն և կամք:

Այսօր Ռազմավարական զարգացման գործակալությունը (Strategic Development Agency NGO) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությու...
23/09/2025

Այսօր Ռազմավարական զարգացման գործակալությունը (Strategic Development Agency NGO) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (Union of Advanced Technology Enterprises-UATE) մի հարկի տակ էին հավաքել տուրիզմի և ՏՏ ոլորտի կազմակերպություններին՝ քննարկելու թվայնացման հորիզոններն ու համագործակցության հնարավորությունները:

Ուրախ էինք ներկայացնել թվային պատրաստվածության վերլուծության արդյունքները և քննարկել հետագա քայլերը ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մենք արդեն մեկ տարեկան ենք 🥳
12/09/2025

Մենք արդեն մեկ տարեկան ենք 🥳

10/09/2025
«Ժամանակակից ղեկավարի կոմպետենցիաները հանրային կառավարման ոլորտում» թեմայով դասընթացների շարքը լսելու նպատակով ՀՀ պետակա...
30/06/2025

«Ժամանակակից ղեկավարի կոմպետենցիաները հանրային կառավարման ոլորտում» թեմայով դասընթացների շարքը լսելու նպատակով ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA են այցելել Օրոմիայի պետական համալսարանի (Եթովպիա) աշխատակիցները:

Նախաձեռնության շրջանակում հանրային ոլորտի թվային փոխակերպման վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Գովթեքի թիմը:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Govtech LLC - Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share