QWALLITY

QWALLITY QWALLITY is an IT company(established in 2021) focused on software quality assurance.

🚀 Երկամսյա QA Internship՝ VOLO-ումՄեր մասնակիցների հաջողության պատմությունները շարունակվում են։ 😍ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորող...
02/11/2026

🚀 Երկամսյա QA Internship՝ VOLO-ում

Մեր մասնակիցների հաջողության պատմությունները շարունակվում են։ 😍

ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում QWALLITY-ի կողմից իրականացվող 5-ամսյա «E2E Software Testing (Manual, Automation, AI)» դասընթացի երրորդ խմբից երկու մասնակից՝ Մարիամ Ավետիսյանը և Վարդուհի Ներսիսյանը, դեռ դասընթացի կեսին միացել են VOLO-ի QA թիմին՝ երկամսյա պրակտիկա անցնելու։ 🧡

Դասընթացին զուգահեռ նրանք VOLO-ում՝ փորձառու մասնագետների մենթորությամբ, իրական նախագծերում թեստավորում կիրականացնեն՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու զարգացնելով գործնական հմտությունները։

Շնորհավորում ենք աղջիկներին և մաղթում արդյունավետ ու հաջողություններով լի պրակտիկա։

Շնորհակալություն VOLO-ին և AGBU Armenia-ին՝ շարունակական համագործակցության և նոր հնարավորությունների համար։ 🧡

🚀 QWALLITY-ում մեկնարկեց «Manual Testing» դասընթացի նոր խումբը։Առաջիկա 3 ամիսների ընթացքում մեր մասնակիցները ձեռք կբերեն...
08/10/2026

🚀 QWALLITY-ում մեկնարկեց «Manual Testing» դասընթացի նոր խումբը։

Առաջիկա 3 ամիսների ընթացքում մեր մասնակիցները ձեռք կբերեն ծրագրային ապահովման թեստավորման տեսական և գործնական գիտելիքներ, կծանոթանան թեստավորման տարբեր տեսակներին, մեթոդներին և գործիքներին ու կսովորեն դրանք կիրառել իրական նախագծերի օրինակներով։

🤖 Դասընթացի կարևոր բաղադրիչներից է նաև AI-ի կիրառումը QA գործընթացներում։ Մասնակիցները կաշխատեն տարբեր AI մոդելներով՝ սովորելով, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը թեստավորման գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու և առանձին աշխատանքներ ավտոմատացնելու համար։

🧡 Մաղթում ենք մեր նոր խմբին հետաքրքիր, արդյունավետ և նոր հնարավորություններով լի ուսումնական ճանապարհ։

07/10/2026

🚀 5-ամսյա դասընթացից → եռամսյա Internship → աշխատանքի առաջարկ VOLO-ում՝ որպես Junior QA Engineer։
Ծանոթացե՛ք Մերի Օնանյանին և Կիմա Վարդանյանին։ 💙

AGBU-ի Women Coders ծրագրի շրջանակում նրանք մասնակցել են QWALLITY-ի «E2E Software Testing» 5-ամսյա դասընթացին՝ սովորելով Manual Testing, Test Automation և AI մոդելների կիրառում թեստավորման գործընթացներում։
Այնուհետև անցել են եռամսյա Internship VOLO-ում և ստացել թիմին միանալու առաջարկ։ 🎉
🎥 Դիտե՛ք նրանց հաջողության պատմությունը։
Հպարտ ենք ձեզանով, սա դեռ սկիզբն է🧡
AGBU Armenia

🎓 Այսօր ևս մեկ կարևոր փուլ ամփոփեցինք։AGBU-ի Women Coders ծրագրի շրջանակում QWALLITY-ի կողմից իրականացվող դասընթացների ա...
03/10/2026

🎓 Այսօր ևս մեկ կարևոր փուլ ամփոփեցինք։

AGBU-ի Women Coders ծրագրի շրջանակում QWALLITY-ի կողմից իրականացվող դասընթացների այս տարվա խմբերից երեքն ավարտեցին իրենց ուսումնական փուլը և ստացան հավաստագրեր։ 🎉

Մասնակիցներն անցել են 5-ամսյա ուսուցման ճանապարհ՝ ձեռք բերելով գործնական գիտելիքներ և աշխատելով նաև End-to-End QA flow-ների վրա։ Խմբերից մեկն էլ անցել է «AI in QA» դասընթացը։ 🚀

Այսօրվա հանդիպումը միայն հավաստագրերի հանձնմամբ չսահմանափակվեց։ Մասնակիցների համար կազմակերպեցինք նաև HR և QA հարցազրույցների նախապատրաստման հանդիպումներ, որպեսզի նրանք ավելի պատրաստ ու վստահ կատարեն իրենց հաջորդ քայլերը դեպի աշխատաշուկա։

Ուրախ ենք տեսնել նրանց առաջընթացը՝ նոր գիտելիքների ձեռքբերումից մինչև մասնագիտական ճանապարհի հաջորդ փուլին պատրաստվելը։ 💙

Շնորհավորում ենք մեր երեք խմբերի մասնակիցներին և մաղթում նոր հնարավորություններ ու մասնագիտական հաջողություններ։

Շնորհակալություն AGBU Armenia-ին վստահության և շարունակական համագործակցության համար։ 🤝

30/09/2026

🚀 Ցանկանո՞ւմ եք սկսել ձեր ճանապարհը QA ոլորտում։

«Manual Testing» գործնական դասընթացի նոր խմբի մեկնարկը՝ հոկտեմբերի 8-ին։
Դասընթացը նախատեսված է սկսնակների համար և ներառում է QA-ի համար անհրաժեշտ հիմնական տեխնիկական գիտելիքներն ու գործիքները։

Շտապեք գրանցվել, խմբում տեղերը սահմանափակ են, մանրամասները գտեք հղման մեջ👇
https://www.facebook.com/share/p/1FKdrYvJDB/?mibextid=wwXIfr

26/09/2026

Ինչպես են անցնում մեր «Manual Testing»-ի օֆլայն դասերը😍
Եթե հետաքրքեց շտապեք գրանցվել հոկտեմբերի 8-ին սկսնակների բամար մեկնարկվող նոր դասընթացին👇
https://www.facebook.com/share/p/1FEGDDT2b6/?mibextid=wwXIfr

🚀Success Story | Intern-ից՝ Junior QA EngineerՈւրախ ենք կիսվել մեր շրջանավարտ Գայանե Հայրապետյանի հերթական հաջողությամբ։...
22/09/2026

🚀Success Story | Intern-ից՝ Junior QA Engineer

Ուրախ ենք կիսվել մեր շրջանավարտ Գայանե Հայրապետյանի հերթական հաջողությամբ։

Գայանեն լեզվաբանության ոլորտից անցում է կատարել QA Engineering։ Նա մասնակցել է QWALLITY և AGBU Armenia կազմակերպությունների կողմից իրականացված «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում անցկացված Manual և Automated Testing դասընթացներին։

Դասընթացից հետո Գայանեն երեք ամիս մասնակցել է VOLO կազմակերպության internship ծրագրին՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական փորձ և ամրապնդելով իր գիտելիքները իրական նախագծերի վրա։

2026 թվականի փետրվարի 16-ին նա միացել է Ameriabank CJSC-ի թիմին՝ որպես Intern QA Engineer։Հինգ ամիս մասնագիտական փորձ ձեռք բերելուց հետո Գայանեն այժմ շարունակում է իր ճանապարհը՝ որպես Junior QA Engineer հենց բանկում։

Գայան ջան՛, հպարտ ենք քո անցած ճանապարհով և գրանցած առաջընթացով։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ, մասնագիտական շարունակական աճ և բազմաթիվ հաջողություններ։🥰

👀 Թեստավորումը չի սահմանափակվում միայն UI-ով։Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում ինտերֆեյսից այն կողմ, QA Engineer-...
19/09/2026

👀 Թեստավորումը չի սահմանափակվում միայն UI-ով։
Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում ինտերֆեյսից այն կողմ, QA Engineer-ները պետք է իմանան, թե ինչպես թեստավորել backend-ը API-ների միջոցով։

Ավելի վաղ կիսվել էինք մեր API Journey տեսանյութով, իսկ քանի որ մեր հաջորդ API Testing դասընթացը շուտով մեկնարկում է, ճիշտ ժամանակն է այն կրկին դիտելու։ 👇

🎥 Դիտեք մեր API Journey տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=93STYvlob_c

Միացեք մեր առաջիկա API Testing դասընթացին և սովորեք, թե ինչպես կիրառել API թեստավորումը ձեր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև ինչպես ինտեգրել AI-ը թեստավորման գործընթացում։ 👇
https://www.facebook.com/share/p/19XMjkvrHu/

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

15/09/2026

Ահա թե ինչպես է անցնում մեր դասընթացը:
Հետաքրքրե՞ց... Միացեք սեպտեմբերի 23 մեկնարկվող դասընթացին` Աննա Հարությունովայի հետ👇
https://www.facebook.com/share/p/19gEjpL3hu/

🧡 QWALLITY × Արմաթ Նոր կրթական նախաձեռնությունՇուրջ մեկ տարի է՝ QWALLITY-ում մտածում ենք, թե ինչպես կարող ենք մեր գիտելի...
12/09/2026

🧡 QWALLITY × Արմաթ
Նոր կրթական նախաձեռնություն

Շուրջ մեկ տարի է՝ QWALLITY-ում մտածում ենք, թե ինչպես կարող ենք մեր գիտելիքն ու փորձը կիրառել՝ կրթական ուղղությամբ օգտակար լինելով Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաներին և խմբավարներին։

Արմաթի ղեկավարության հետ քննարկումների արդյունքում որոշեցինք սկսել փոքր փորձնական խմբից, որի հետ արդեն իրականացնում ենք POC (Proof of Concept)։

Ծրագիրն ունի երկու հիմնական փուլ👇
Առաջին փուլում մասնակիցները ստանում են QA-ի հիմունքային գիտելիքներ՝ թեստավորման հիմունքներ և տեսակներ, API, Database և AI Testing։

Երկրորդ փուլում արդեն ձեռք բերած գիտելիքները կիրառում են իրենց իսկ նախագծերի վրա։ Այս փուլում QWALLITY-ի մենթորների աջակցությամբ թիմերը կաշխատեն իրենց նախագծերի որակի վրա և կպատրաստվեն դրանք ներկայացնելուն։

Մեր նպատակն է երիտասարդների մոտ դեռ իրենց առաջին տեխնոլոգիական նախագծերից ձևավորել որակի մշակույթ և QA մտածելակերպ։

Address

Yerevan

Telephone

+37441404201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when QWALLITY posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to QWALLITY:

Shortcuts

Share