31/10/2026
🏁 Mini Whoop Drone Racing Championship Armenia - 2026-ը մոտենում է։ ԱրմԴրոն համայնքը՝ Ucom-ի աջակցությամբ, այս տարի ևս կազմակերպում է MultiGP Drone Racing ստանդարտով 65-75մմ դրոնների միջազգային FPV մրցարշավ, որը մեկ հարթակում կհամախմբի տարբեր երկրների օպերատորների և FPV համայնքի ներկայացուցիչների։
🌍 Մրցարշավին կմասնակցեն օպերատորներ Ղազախստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Վրաստանից և Ռուսաստանից։ Այսպիսով, Հայաստանը կդառնա տարբեր երկրների FPV համայնքների ներկայացուցիչների հանդիպման հարթակ՝ հնարավորություն ընձեռելով փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման և միջազգային համագործակցության զարգացման համար։
🚀 ԱրմԴրոն համայնքի կողմից տարիներ շարունակ կազմակերպվող մրցարշավերը տարեցտարի զարգանում և կատարելագործվում են՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը և նպաստելով FPV դրոնների ոլորտի զարգացմանը։ Դրանք դարձել են ոչ միայն մրցակցային հարթակ, այլև տարբեր երկրների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման, համագործակցության և համայնքային կապերի ամրապնդման կարևոր հարթակ։
📍 Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին՝ մասնակիցներին, FPV ոլորտի սիրահարներին և բոլոր ցանկացողներին, նոյեմբերի 13–15-ը ներկա գտնվելու մրցարշավին, որը կանցկացվի՝
Երևանի Ս. Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոց-ի մարզադահլիճում։ ( https://shorturl.at/fVJXf )
🔥 Եկեք միասին այս տարվա մրցարշավը դարձնենք հիշարժան իրադարձություն Հայաստանի և միջազգային FPV համայնքի համար։
🎟️ Մուտքն ազատ է,սիրով սպասում ենք բոլորիդ։