WISE Foundation

WISE Foundation 🚀Մենք ստեղծում ենք միասնական, մարդակենտրոն, նորարար և վստահելի թվային միջավայր Our beneficiaries are all citizens of the Republic of Armenia.

«Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամը նախագծում է, զարգացնում տեղեկատվական համակարգեր, նոր հարթակներ, կայքեր, ինչպես նաև իրականացնում դրանց ամբողջական սպասարկումը։ Մենք նախագծել և զարգացրել ենք ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում գործող 23 տեղեկատվական համակարգեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքերը, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների 6 պաշտոնական կայքերը, տարբեր պետական և միջազգային հարթակներ։ Կենտրոնը տրամադրում է մոտ 13,000 միավոր համակարգչային սարքավորումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին, դրա կառուցվածքային և առանձին ստորաբաժանումներին, ինչպես նաև մարզային և տարածքային մարմիններին ամբողջ երկրի տարածքում։ Մեր շահառուները Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են։ Ավելի քան 1 միլիոն ակտիվ շահառու ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում ստանում է արագ, թափանցիկ, ճշգրիտ թվային ծառայություններ՝ մեր սպասարկած շուրջ 24 տեղեկատվական համակարգերի միջոցով։



The “WISE” Foundation designs and develops information systems, new platforms, and websites, and carries out their full-scale maintenance and support. We have designed and developed 23 information systems operating within the social protection sector of the Republic of Armenia, the official websites of the RA Ministry of Labor and Social Affairs, as well as 6 official websites of its individual subdivisions, along with various state and international platforms. The Center provides approximately 13,000 units of computer equipment to the staff of the RA Ministry of Labor and Social Affairs, its structural and individual subdivisions, as well as to regional and territorial bodies across the country. More than 1 million active beneficiaries in the social protection sector of the RA receive fast, transparent, and accurate digital services through the roughly 24 information systems we maintain.

📌 WISE հիմնադրամին կարող եք հետևել նաև Telegram ալիքում` հետևյալ հղումով՝ https://t.me/wisefoundation
29/10/2026

📌 WISE հիմնադրամին կարող եք հետևել նաև Telegram ալիքում` հետևյալ հղումով՝ https://t.me/wisefoundation

📢Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ  2027 թվականի հունվարից նախատեսվում է ստորև նշված սոցիալական ծրագրերից կամ ծա...
28/10/2026

📢Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2027 թվականի հունվարից նախատեսվում է ստորև նշված սոցիալական ծրագրերից կամ ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական անձանց մուտքը id.e-social.am հարթակ ապահովել միայն «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով։

🔹 Խնամքի ծառայությունների համակարգ
🔹 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրեր
🔹 Անապահովության գնահատման համակարգ
🔹 Անհուսալի վարկերի միջոցառում
🔹 Ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Մուտք գործելու և նախապես անհրաժեշտ ակտիվացումները կատարելու մանրամասներն են՝
✅ Բացել id.e-social.am և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
✅ Ընտրել Ձեզ հասանելի մուտքի տարբերակը՝ մուտք նույնականացման քարտով կամ մուտք բջջային նույնականացմամբ, և հետևել հրահանգներին։
✅ Բջջային նույնականացմամբ մուտքի դեպքում մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը։ Այս տարբերակի համար պետք է նախապես բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։
✅ Ինքնությունը հաստատել, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակ՝ Ձեր անձնական էջ։

Այս փոփոխությունից հետո ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։

26/10/2026

✨WISE հիմնադրամում այսօր քննարկել ենք Confluence և Jira գործիքների կիրառումը՝ թիմային համագործակցությունն ամրապնդելու, աշխատանքային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու և նախագծերի կառավարումը բարելավելու նպատակով։

🫱🏻‍🫲🏼Հանդիպման արդյունքում նախանշվել են գործիքների կիրառման հիմնական ուղղություններն ու հետագա քայլերը՝ աշխատանքների համակարգումն ու առաջադրանքների վերահսկումն առավել արդյունավետ դարձնելու համար։

23/10/2026

☑️Կանխատեսել ավելի վաղ
☑️Գործել ավելի արագ
☑️Պաշտպանել ավելի արդյունավետ

💻«Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի կողմից ստեղծված խնամքի ծառայությունների դիմումների և...
22/10/2026

💻«Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի կողմից ստեղծված խնամքի ծառայությունների դիմումների և հերթագրման միասնական առցանց համակարգը ծառայություններից օգտվելու գործընթացը պարզեցնելու և դրանց հասանելիությունը բարձրացնելու համար է։

🧓 Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները կարող են առցանց ներկայացնել խնամքի ծառայություն ստանալու դիմում՝ ընտրելով անհրաժեշտ խնամքի տեսակը և նախընտրելի կազմակերպությունը՝ այցելելով https://portal.e-social.am/ հղմամբ։

🔗Համակարգը միավորում է դիմումների ընդունումը, հերթագրումը, տնայցերի կազմակերպումն ու որոշումների կայացման գործընթացը՝ մեկ թվային միջավայրում։

📢 Անապահովության գնահատման հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են բացառապես առցանց եղանա...
19/10/2026

📢 Անապահովության գնահատման հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ https://portal.e-social.am/ հարթակում։

💻 Համակարգը մշակել է WISE հիմնադրամը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության պատվերով։ Այն ուղղված է սոցիալական աջակցության դիմումների ներկայացման գործընթացի թվայնացմանն ու ծառայությունների հասանելիության բարձրացմանը։

📋 Հստակ ընթացակարգեր՝ համակարգված աշխատանքի համար։✨WISE հիմնադրամում անցկացվում են աշխատակիցների հետ հանդիպումներ՝ նվիրվ...
14/10/2026

📋 Հստակ ընթացակարգեր՝ համակարգված աշխատանքի համար։

✨WISE հիմնադրամում անցկացվում են աշխատակիցների հետ հանդիպումներ՝ նվիրված ներքին ընթացակարգերին և դրանց կիրառման հիմնական պահանջներին։

👥 Մարդկային ռեսուրսների կառավարման և Տեղեկատվական անվտանգության և որակի բաժինները ներկայացնում են այն դրույթները, որոնց իմացությունն ու պահպանումը կարևոր են ամենօրյա աշխատանքում։

🤝 Հանդիպումների նպատակն է ձևավորել ընթացակարգերի միասնական ընկալում և աջակցել դրանց ճիշտ կիրառմանը՝ նպաստելով աշխատանքի որակին, տեղեկատվության անվտանգությանը և թիմի արդյունավետ համագործակցությանը։

📢 Հարգելի՛ քաղաքացիներ, եթե փնտրում եք աշխատանք, ապա կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ ...
13/10/2026

📢 Հարգելի՛ քաղաքացիներ, եթե փնտրում եք աշխատանք, ապա կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով, որը ստեղծվել է մեր կողմից։

Գործատուները ևս կարող են հրապարակել իրենց կազմակերպություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ և գտնել պահանջվող մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից։

📌 Հարթակում գրանցման ուղեցույցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

✅ Աշխատանք փնտրողների համար՝ https://www.youtube.com/watch?v=WbXVSjiX9Tg&t=6s
✅ Գործատուների համար՝ https://www.youtube.com/watch?v=g2TgAWKvchY

06/10/2026

📢 ԶԼՄ-ների հարգելի՛ գործընկերներ, Աշխատանքի և բարեկեցության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ հոկտեմբերի 12-14-ը կանցկացվի վերապատրաստման եռօրյա դասընթաց։

Դասընթացի շրջանակում կներկայացվեն սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, այդ թվում՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման, աղքատության հաղթահարման, զբաղվածության ապահովման ուղղություններով սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ կկատարվի նաև խոցելի խմբերի հիմնահարցերին առնչվող լուսաբանման էթիկական սկզբունքներին և առանձնահատկություններին:

🔻 Դասընթացը տեղի կունենա «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի գրասենյակում՝ ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 68։

📅 Դասընթացի մասնակիցների թիվը սահմանափակ է․ խնդրում ենք գրանցվել մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScZvw96MbZXIgsyAdGaT0Iktl8HNxMdbbra775dXgI5IKxD7A/viewform

✅ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։

Դասընթացին գրանցված մասնակիցները կստանան վերապատրաստման օրակարգը և բանախոսների մասին հավելյալ տեղեկատվություն։ Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Address

Կարապետ Ուլնեցի 68
Yerevan
0069

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411501801

Alerts

Be the first to know and let us send you an email when WISE Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to WISE Foundation:

Shortcuts

Share

Nearby computer & electronics services