23/10/2026
Eleveight AI-ը մասնակցում է COP17-ի շրջանակում անցկացվող «AI4COP: Sovereignty-Aligned AI for Biodiversity Diplomacy» աշխատաժողովին։
Բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն և միջազգային գործընկերների հետ միասին կմասնակցի պանելային քննարկմանը։ Քննարկումը կանդրադառնա բանակցություններում արհեստական բանականության դերին, արտաքին տեխնոլոգիական հարթակներում տվյալների տեղակայման ռիսկերին, ինչպես նաև բնապահպանական բազմակողմանիությանն ուղղված PACE սկզբունքների մեկնարկին։
🗓️ Երեքշաբթի, 27 հոկտեմբերի | 15:00–16:00
📍 Հայկական տաղավար, Կապույտ գոտի (Blue Zone)
—————
Eleveight AI is participating in the "AI4COP: Sovereignty-Aligned AI for Biodiversity Diplomacy" workshop at COP17 Armenia.
Our CBO Davit Arakelyan will join the panel alongside representatives from the Ministry of High-Tech Industry and Artificial Intelligence of the Republic of Armenia and international partners to examine AI roles in negotiations, the implications of relying on third-party host platforms, and the launch of the PACE principles for environmental multilateralism.
🗓️ Tuesday, 27 October | 15:00–16:00
📍 Armenian Pavilion, Blue Zone
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը -ի շրջանակում նախատեսված «AI4COP. Sovereignty-Aligned AI for Biodiversity Diplomacy,» աշխատաժողովին հանդես կգա բացման պաշտոնական խոսքով և կմասնակցի պանելային ձևաչափով քննարկմանը:
Արհեստական բանականությունն աստիճանաբար ընդլայնում է իր դերը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների բանակցային դիրքորոշումների ձևավորման, պատվիրակությունների կողմից փաստաթղթերի նախագծերի վերլուծության և Կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP) ընդունած որոշումների՝ ազգային մակարդակում իրականացման գործընթացներում։
Միաժամանակ, այդ գործիքների մեծ մասը մշակվում և գործարկվում է սահմանափակ թվով երկրներում գործող սակավաթիվ տեխնոլոգիական ընկերությունների կողմից։
Քննարկման ընթացքում կներկայացվեն նաև արհեստական բանականության պատասխանատու կիրառման չորս սկզբունքները՝ մասնակցություն, հաշվետվողականություն, համաձայնություն և արդարություն (PACE: Participation, Accountability, Consent and Equity)։ Նախագիծը կներկայացվի հանրային քննարկման:
Պանելային ձևաչափով քննարկմանը կմասնակցեն՝
- Գևորգ Մանթաշյան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ
- պրոֆեսոր Միլի Չեփմեն՝ Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի (ETH Zurich) ներկայացուցիչ,
- Մարի-Քլեր Գրաֆ՝ «Youth Negotiators Academy»-ի ներկայացուցիչ,
- Դեյվիդ Դաո՝ «GainForest»-ի ներկայացուցիչ,
- Դավիթ Առաքելյան՝ «Eleveight AI»-ի ներկայացուցիչ։
Միջոցառումը կազմակերպվում է «GainForest»-ի և «Youth Negotiators Academy» կողմից՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համատեղ։
📅 Հոկտեմբերի 27
⏰15:00 - 16:00
📍Հայաստանի տաղավար, Կապույտ գոտի (Blue Zone)
Սիրով հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:
Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ C*D COP17-ի մասնակցային անցագիր։