Velo Group

Velo Group Velo Group LLC — the company behind the Velo product family, delivering CPaaS, cloud PBX, and global connectivity solutions for modern businesses.

VeloConnect VeloPBX VeloeSIM VeloVerify

03/11/2026

📩 VeloConnect-ում նոր հնարավորություն է ավելացել Pipedrive-ի համար: Այժմ կարող եք հաղորդագրություն ուղարկել անմիջապես Pipedrive-ից՝ ինչպես մեկ կոնտակտի, այնպես էլ ընտրված կոնտակտների խմբի։

🔗 Pipedrive-ի և VeloConnect-ի ինտեգրումը հեշտացնում և հասանելի է դարձնում հաճախորդների հետ հաղորդակցության կազմակերպումը՝ հենց ձեր վաճառքի գործընթացում։

📞Ցանկանո՞ւմ եք միացնել VeloConnect-ը Pipedrive-ին։ Գրեք կամ զանգահարեք մեզ։

VeloConnect-ն արդեն հասանելի է Bitrix24 Marketplace-ում։Այժմ Bitrix24-ում VeloConnect-ի միջոցով կարող եք հաճախորդներին հ...
28/10/2026

VeloConnect-ն արդեն հասանելի է Bitrix24 Marketplace-ում։
Այժմ Bitrix24-ում VeloConnect-ի միջոցով կարող եք հաճախորդներին հաղորդագրություններ ուղարկել SMS-ով, WhatsApp-ով և Viber-ով։

📩 SMS՝ կարևոր տեղեկություններ և ծանուցումներ ուղարկելու համար։
💬 WhatsApp և Viber՝ հաճախորդների հետ կապ հաստատելու և հաղորդակցությունը կազմակերպելու համար։
📢 Զանգվածային հաղորդագրություններ՝ միաժամանակ բազմաթիվ հասցեատերերի հասնելու համար։

VeloConnect-ի շնորհիվ կարող եք հաճախորդների հետ հաղորդակցությունը կազմակերպել մեկ համակարգում, խնայել ժամանակ և հեշտացնել թիմի ամենօրյա աշխատանքը։

Մի քանի հաղորդակցման ալիք, մեկ համակարգ և ավելի արդյունավետ աշխատանք։ 🔗 Գտեք VeloConnect-ը Bitrix24 Marketplace-ում։

#ԲիզնեսՀաղորդակցություն #ԹվայինԼուծումներ

26/10/2026

Իսկ եթե կարողանայիք Telegram-ի հաղորդակցությունները կառավարել մեկ աշխատանքային միջավայրի՞ց։ 💬 VeloConnect-ի նոր հնարավորություններից մեկը Telegram հաշվի միացումն է։
▶️ Դիտեք տեսանյութը՝ պարզելու, թե ինչպես է աշխատում այս հնարավորությունը և ինչ առավելություններ է տալիս ձեր բիզնեսին։

Հետաքրքրե՞ց։ Մանրամասներին ծանոթացեք Velo Group-ի կայքում՝ www.velogroup.am

🧐 Պատկերացրեք՝ օգտատերն ունի իր հեռախոսահամարը, սակայն հարձակվողը կարողացել է այն տեղափոխել իր վերահսկողության տակ գտնվո...
25/10/2026

🧐 Պատկերացրեք՝ օգտատերն ունի իր հեռախոսահամարը, սակայն հարձակվողը կարողացել է այն տեղափոխել իր վերահսկողության տակ գտնվող SIM քարտ։ Այսպես SIM Swap խարդախության դեպքում հարձակվողը կարող է ստանալ SMS-ով ուղարկվող OTP կոդերը և փորձել մուտք գործել պաշտպանված հաշիվներ։

Այդ պատճառով միայն OTP ուղարկելը միշտ չէ, որ բավարար է։ ❗️

VeloVerify-ը հնարավորություն է տալիս ստուգել հեռախոսահամարի և ցանցի վերաբերյալ կարևոր տվյալներ, գնահատել հնարավոր ռիսկերը և նվազեցնել խարդախության հավանականությունը։

🛡️ Անվտանգ նույնականացումը սկսվում է ոչ միայն կոդից, այլև հեռախոսահամարի ճիշտ ստուգումից։

Ինչպե՞ս ընտրել CPaaS հարթակ․ 4 կարևոր հարց մատակարարինCPaaS հարթակ ընտրելիս միայն գինը բավարար չափանիշ չէ։ Կարևոր է գնահ...
21/10/2026

Ինչպե՞ս ընտրել CPaaS հարթակ․ 4 կարևոր հարց մատակարարին
CPaaS հարթակ ընտրելիս միայն գինը բավարար չափանիշ չէ։ Կարևոր է գնահատել նաև հարթակի հուսալիությունը, անվտանգությունն ու զարգացման հնարավորությունները։

Մատակարարին հարցրեք՝
🔹 Որքանո՞վ է հարթակը հուսալի և կայուն։
🔹 Ի՞նչ ինտեգրման հնարավորություններ է առաջարկում։
🔹 Ինչպե՞ս է ապահովվում տվյալների անվտանգությունը։
🔹 Ի՞նչ տեխնիկական աջակցություն է տրամադրվում։

Ճիշտ CPaaS լուծումը պետք է համապատասխանի ոչ միայն ձեր այսօրվա, այլև բիզնեսի հետագա պահանջներին։

19/10/2026

Երբ հոգնածությունն արդեն ազդում է նույնիսկ տեխնոլոգիաների հետ հարաբերությունների վրա։ 😂🍎

5 ցուցանիշ, որ ժամանակն է փոխել ընկերության PBX համակարգըԵթե ձեր գործող PBX համակարգում նկատում եք հետևյալ խնդիրներից մե...
17/10/2026

5 ցուցանիշ, որ ժամանակն է փոխել ընկերության PBX համակարգը
Եթե ձեր գործող PBX համակարգում նկատում եք հետևյալ խնդիրներից մեկը կամ մի քանիսը, նշանակում է, որ այն այլևս չի համապատասխանում ձեր բիզնեսի ներկայիս պահանջներին:

VeloPBX՝ ժամանակակից և ճկուն հեռախոսային լուծում է, որը կարող է հարմարեցվել ձեր բիզնեսի հաղորդակցման կարիքներին։

📞 Ցանկանո՞ւմ եք գնահատել ձեր գործող PBX համակարգը, գրեք կամ զանգահարեք մեզ՝ խորհրդատվության համար։

Միլիոնավոր դոլարների կորուստների պատճառ․ ի՞նչ է IRSF-ըIRSF (International Revenue Share Fraud)-ը հեռահաղորդակցության ոլո...
16/10/2026

Միլիոնավոր դոլարների կորուստների պատճառ․ ի՞նչ է IRSF-ը
IRSF (International Revenue Share Fraud)-ը հեռահաղորդակցության ոլորտում տարածված խարդախության տեսակ է, որի նպատակն է չարաշահել ընկերության հեռահաղորդակցական ենթակառուցվածքը և գեներացնել մեծ ծավալի թանկարժեք միջազգային զանգեր կամ հաղորդագրություններ։

Խարդախության արդյունքում հարձակվողները կարող են օգտագործել ձեր PBX-ը, SMS հարթակը կամ այլ հաղորդակցական համակարգեր՝ բարձր սակագնով միջազգային ուղղություններով զանգեր կամ հաղորդագրություններ ուղարկելու համար։

Արդյունքում բիզնեսը կարող է բախվել անսպասելի և զգալի ֆինանսական կորուստների, որոնք հաճախ բացահայտվում են միայն հաշվետու ժամանակահատվածի ավարտին։

💡 VeloVerify-ի IRSFCheck լուծումը հնարավորություն է տալիս իրական ժամանակում գնահատել հնարավոր ռիսկերը, հայտնաբերել կասկածելի MNP/HLR հարցումները և ժամանակին արձագանքել պոտենցիալ խարդախության փորձերին։

🛡️ Նվազեցրեք IRSF-ի ռիսկը և պաշտպանեք ձեր հեռահաղորդակցական ենթակառուցվածքը VeloVerify-ի միջոցով։

13/10/2026

VeloConnect-ում նոր հնարավորություն է ավելացել՝ WhatsApp Link։ Այն թույլ է տալիս ձեր գործող WhatsApp համարը միացնել VeloConnect-ին։

Մանրամասներին ծանոթանալու և WhatsApp Link-ը միացնելու համար գրեք կամ զանգահարեք մեզ:

🚨 WhatsApp Business-ի սակագները փոխվել են։ Հոկտեմբերի 1-ից Meta-ի WhatsApp Business Platform-ում գործում են գնագոյացման ...
07/10/2026

🚨 WhatsApp Business-ի սակագները փոխվել են։ Հոկտեմբերի 1-ից Meta-ի WhatsApp Business Platform-ում գործում են գնագոյացման նոր պայմաններ։ Ի՞նչ է փոխվել 👇

💬 Ծառայողական հաղորդագրությունների համար գործում են նոր վճարման պայմաններ։
🎁 Յուրաքանչյուր հեռախոսահամարի համար պահպանվում է ամսական 1,000 անվճար ծառայողական հաղորդագրության սահմանաչափը։
💳 24-ժամյա սպասարկման պատուհանի ընթացքում Utility ձևանմուշով հաղորդագրություններն արդեն վճարովի են։
🌍 Մի շարք շուկաների համար փոխվել են սակագնային պայմանները։
📅 Վճարման վավեր եղանակ ավելացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն էր, իսկ նոր պայմաններն արդեն ուժի մեջ են։

VeloGroup-ը հետևում է բիզնես հաղորդակցության հարթակների փոփոխություններին, որպեսզի դուք ժամանակին տեղեկացված լինեք և կարողանաք հարմարվել նոր պայմաններին։

Address

Yerevan
0069

Alerts

Be the first to know and let us send you an email when Velo Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Velo Group:

Shortcuts

Share