11/11/2026
Ալեքսեյ Չալաբյանի խորհուրդները լսելու համար արժի միանալ՝ https://luma.com/m0xmg9bt
Արհեստական բանականությունն (ԱԲ) այսօր կարող է ստեղծել տեքստեր, պատկերներ ու հաղորդագրություններ, որոնք գրեթե չեն տարբերվում իրականից։ Այն օգնում է աշխատել ու սովորել ավելի արագ, բայց միաժամանակ նոր հնարավորություններ է տալիս խարդախներին։ Ինչպե՞ս օգտվել ԱԲ-ից՝ առանց վտանգելու քո տվյալներն ու անվտանգությունը։
«ԱԲ օրեր 2026»-ի շրջանակում CyHub Armenia - EIF Cybersecurity Initiative -ի հետ համատեղ հրավիրում ենք առցանց հանդիպման, որտեղ պարզ ու գործնական լեզվով կխոսենք ԱԲ-ի անվտանգ օգտագործման մասին։
Բանախոսն Ալեքսեյ Չալաբյանն է՝ թվային և տեղեկատվական անվտանգության խորհրդատու, կիբեռանվտանգության փորձագետ։
🔎Ինչի մասին կխոսենք՝
🔹Ինչպես ճանաչել ԱԲ-ի կիրառմամբ ֆիշինգն ու խարդախությունները
🔹Ինչ տեղեկություններ չի կարելի կիսվել ԱԲ չաթ-բոտերի հետ
🔹Ինչպես ստուգել ԱԲ-ի տված պատասխանների ճշգրտությունը
Քննարկումը կլինի իրական օրինակներով, և հանդիպման ընթացքում կարող ես տալ քո հարցերը։
Հանդիպումը բաց է բոլորի համար, ովքեր օգտվում են ԱԲ գործիքներից կամ հետաքրքրված են դրանցով՝ անկախ տարիքից, մասնագիտությունից ու փորձից։ Քանի որ միջոցառումն առցանց է, կարող ես միանալ Հայաստանի ցանկացած անկյունից։
Հանդիպումը տեղի կունենա առցանց՝ նոյեմբերի 13-ին, ժամը 19:30-ին։ Մասնակցելու համար գրի;ր մեկնաբանություններում, քեզ կուղարկենք գրանցման հղումը։
---------------------------
«ԱԲ օրեր 2026» միջոցառումը կազմակերպում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության հետ համագործակցությամբ։
Նախաձեռնությունը համաֆինանսավորում են Եվրոպական միությունը, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ)։