13/08/2026
Kaspersky Endpoint Security for Business Advanced Plus - համապարփակ պաշտպանություն բիզնեսի համար:
Այսօր միայն աշխատանքային կայանների պաշտպանությունը բավարար չէ։ Կիբերհարձակումները կարող են սկսվել էլեկտրոնային փոստից, վերջնակետային սարքերից կամ շարժական ենթակառուցվածքից։ Հետևաբար արդյունավետ կիբերանվտանգության ռազմավարությունը պետք է ներառի ամբողջական և միասնական պաշտպանություն։
Kaspersky Endpoint Security for Business Advanced Plus-ը մեկ լուծման շրջանակում համադրում է՝
🔹 Աշխատանքային կայանների և սերվերների պաշտպանություն
🔹 Կորպորատիվ էլեկտրոնային փոստի անվտանգություն
🔹 Շարժական սարքերի պաշտպանություն և կենտրոնացված կառավարում
🔹 Սպառնալիքների հայտնաբերման և կանխարգելման առաջադեմ տեխնոլոգիաներ
🔹 Միասնական կառավարման վահանակ
Լուծումը նախատեսված է մինչև 1000 սարք ունեցող կազմակերպությունների համար և հնարավորություն է տալիս մեկ միասնական հարթակի միջոցով ապահովել endpoint-ների անվտանգության առանցքային ուղղությունները։
Kaspersky-ի տվյալներով 2024 թ․-ին ընկերության պաշտպանական լուծումները արգելափակել են 125 մլն վնասաբեր էլեկտրոնային նամակների կցորդ, ֆիշինգային հղումների անցման շուրջ 900 մլն փորձ և 33,3 մլն հարձակում՝ վնասաբեր, անցանկալի և գովազդային ծրագրերի միջոցով շարժական սարքերի վրա։
Բիզնեսի անվտանգությունը տարբեր ալիքների համար առանձին լուծումների հավաքածու չէ։ Այն միասնական պաշտպանության համակարգ է։